Արևմուտքն ակտիվացնում է իր հիբրիդային հարձակումները ՀՀ դեմ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՎերջին օրերին արևմտյան մի շարք լրատվամիջոցներ շարունակում են իբր հետաքննություններ հրապարակել Ռուսաստանի կողմից Հայաստանի դեմ հիբրիդային հարձակումների վերաբերյալ։ Երեկ էլ միացել է աշխարհի առաջատար լրատվամիջոցներից մեկը՝ Reuters-ը՝ իբր 5 աղբյուրի հղում անելով, նշելով, թե ռուսական իշխանությունները քննարկում են Ռուսաստանում բնակվող Հայաստանի քաղաքացիներին Հայաստան ուղարկելու ծրագիր, որպեսզի նրանք խորհրդարանական ընտրություններում քվեարկեն Փաշինյանի մրցակիցների օգտին։ Ըստ Reuters-ի՝ ռուսական իշխանությունները 100 հազար ընտրողի տեղափոխման արժեքը գնահատել են մոտ 50 միլիոն դոլար։
Շատ ավելի վաղ խոսակցություններ էին շրջանառվում նման տեղափոխման վերաբերյալ, և այժմ Reuters-ի՝ խիստ խորհրդավորության շղարշով պատված այս «հետաքննությունը» վկայում է, որ Արևմուտքն ինքն է հիբրիդային պատերազմ մղում՝ դրա համար ներգրավելով նաև առաջատար լրատվամիջոցներին։ Որևէ հստակ փաստ այդպես էլ գոյություն չունի, որ Ռուսաստանից Հայաստան այսպիսի քանակությամբ մարդ կարող են տեղափոխել։ Առավելագույնը մի քանի հազար մարդ միգուցե ցանկություն ունենա վերադառնալ Հայաստան՝ մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, բայց ներկայացված 100 հազար թիվը ոչ միայն հեռու է իրականությունից, այլև այնքան ֆանտաստիկ է, որ հարուցում է փորձագետների քմծիծաղը։
Միևնույն ժամանակ Արևմուտքը Հայաստանում աշխատում է հրեշավոր սրտի մեխանիկայով. «Որքան մեծ է սուտը, այնքան, ըստ նրանց, ավելի հավատարժան կարող է դառնալ»։ Արևմտյան կառույցները մի կողմ են դրել իրենց բոլոր արժեքային կողմնորոշիչները և ամեն գնով փորձում են աջակցել Փաշինյանին։ Վերջինս էլ, բնականաբար, ինչ-որ բաներ խոստանալով, Հայաստանը կախվածության մեջ է դնելու Արևմուտքից։ Բոլոր այս հետաքննությունները, բնականաբար, ուղղված են Փաշինյանի հիմնական մրցակիցների դեմ՝ Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի, Արման Թաթոյանի։ Սրանք այն ուժերն են, որոնք, ըստ իշխանությունների, ռեալ հնարավորություն ունեն անցնել խորհրդարան և խորհրդարանում արդեն իրականացնել այսպես կոչված՝ «Գյումրի 2-ը», երբ ընդդիմությանը մի քանի ճակատներով հաջողվեց գալ իշխանության և իշխանազրկել Փաշինյանին։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Հայաստանի իշխանություններն իրենք են խնդրել Միացյալ Նահանգներին և Եվրամիությանը առավել ակտիվացնել նման քարոզչական գործողությունները։ Հակառակ պարագայում, Փաշինյանի իշխանազրկման դեպքում, խնդիրներ կարող են հարուցվել Հարավային Կովկասում Արևմուտքի ազդեցության աճի համար։
Աննա Բադալյան