ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ովքեր կունենան կրթաթոշակի իրավունք, և ովքեր՝ այլ արտոնություններ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի N 1289-Ն որոշման մեջ։ Յուրաքանչյուր ուսումնական տարի կառավարությունը հաստատում է տվյալ ուսումնական տարվա համար ըստ մասնագիտությունների անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը՝ ըստ պետական կառավարման լիազորված մարմինների, որոնց ենթակայությամբ գործում են արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները: Հաշվի առնելով, որ ուժը կորցրած է ճանաչվել «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքը, որով սահմանված էր լիազորող նորմը, նախարարությունը, հիմք ընդունելով «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի 38-րդ հոդվածի եզրափակիչ մասը և անցումային դրույթների 6-րդ մասը, մշակել է նշված նախագիծը:

Պետական կառավարման լիազորված մարմինը, հիմք ընդունելով կառավարության որոշումը, անվճար ուսուցման ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների հատկացնում է իր ենթակայությամբ գործող ուսումնական հաստատություններին: Որոշման նախագծով նախատեսված արհեստագործական կրթական ծրագրով անվճար ուսուցմամբ ընդունելության տեղերը հատկացվելու են 39 մասնագիտությամբ, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով՝ 112 մասնագիտությամբ: Նախագիծը մշակելիս հաշվի են առնվել նաև հանրապետությունում գործող ուսումնական հաստատությունների՝ աշխատաշուկայի պահանջարկից ելնելով մասնագետների պատրաստման հնարավորությունները (լիցենզիա, նյութատեխնիկական բազա, համապատասխան մասնագետներ), հաստատություններին հատկացվելիք մինիմալ քանակի ապահովումը:

Օրենսդրությամբ սահմանված արտոնություն ունեցող դիմորդները արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրով քննությունները դրական հանձնելու կամ վճարովի ուսուցման առնվազն անցումային միավոր ունենալու դեպքում ընդունվում են մրցույթից դուրս պահուստային տեղերի հաշվին, որի նպատակով 2026-2027 ուսումնական տարվա համար նախատեսվել է արհեստագործական կրթական ծրագրով 422 պահուստային տեղ, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով՝ 410, որից 60-ը՝ ներքին գործերի նախարարությանը, որը հատկացվում է ուսումնական հաստատություններին ըստ մասնագիտությունների և արտոնություն ունեցող դիմորդների՝ գործերի ընդունելության ավարտից հետո, նախարարություն ներկայացված համապատասխան գրությունների հիման վրա:

Արհեստագործական կրթական ծրագրով նախատեսված պահուստային տեղերից նախատեսվում է նաև տրամադրել փորձարարական կարգով ներդրված մասնագիտություններին: Պետական բյուջեից անվճար ուսուցմամբ ընդունելության տեղեր միջին մասնագիտական կրթական ծրագրով հատկացվել են նաև ներքին գործերի և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններին 2026-2027 ուսումնական տարում ընդունելություն կազմակերպելու համար:

Ներկայում որոշ ուսումնական հաստատություններ դիմել են նոր մասնագիտություններով համապատասխան լիցենզիա ստանալու համար, որոնց համար նախատեսվել են որոշակի տեղեր: Լիցենզիաներ չստանալու դեպքում՝ մինչև կառավարության հաստատմանը սահմանված կարգով ներկայացնելը, կվերանայվի վերջնական քանակը, որն էական փոփոխության չի ենթարկվի և ընդհանուր տեղերի թիվը չի գերազանցի: Պահուստային տեղերի ավելացման դեպքում որոշակի տեղեր հատկացվում են նաև պետության համար գերակա հանդիսացող այն մասնագիտություններով, որոնցով առկա են եղել հատկացված տեղերից ավելի դիմորդներ և մրցույթով ընդունվել են վճարովի ուսուցման համակարգ:

Նախագծի 3-րդ հավելվածով ներկայացված է 2026-2027 ուսումնական տարվա համար կարևոր և առաջնահերթ մասնագիտությունների ցանկը, որում նշված մասնագիտություններով ընդունվածներին տրամադրվելու է բարձր կրթաթոշակ հետևյալ սկզբունքով. կառավարության հաստատած առաջնահերթ և կարևոր ոլորտների մասնագիտությունների ցանկով հիմնական կրթության հիմքով ընդունված ուսանողներին, և «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» կամ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքներով սահմանված սոցիալական խմբի, ինչպես նաև սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի ուսումնական հաստատության ուսանողին՝ գերազանց առաջադիմության դեպքում: Կրթաթոշակները սահմանվում են 50, 40 և 25 հազար դրամ՝ կախված նրանից, թե որոշման որ կետին է համապատասխանում ուսանողը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular