Սամվել Կարապետյանը կհանդիպի երիտասարդների հետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄայիսի 31-ին, ժամը 18:00-ին, նախատեսվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ և վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ։
Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան անձամբ ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը, ներկայացնելու առաջարկություններն ու քննարկելու երիտասարդությանը հուզող խնդիրները։
Կազմակերպիչների փոխանցմամբ՝ հանդիպումը նպատակ ունի ստեղծել բաց երկխոսության հարթակ, որտեղ երիտասարդները կարող են ներկայացնել իրենց պատկերացումները Հայաստանի զարգացման, կրթության, զբաղվածության, սոցիալական և այլ կարևոր թեմաների շուրջ։
«Դու ունես հնարավորություն հանդիպելու Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին, ուղղել քեզ անհանգստացնող բոլոր հարցերը և կիսվել քո առաջարկներով։ Բաց մի՛ թող Հայաստանը վերափոխելու քո հնարավորությունը»,– նշվում է հանդիպման վերաբերյալ տարածված հայտարարության մեջ։
Հանդիպումը տեղի կունենա մայիսի 31-ին, ժամը 18:00-ին։