ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ... Parker գրիչ

ՖՈՏՈ

Լեգենդար Parker գրչի պատմությունը սկսվել է 1880-ականներին: Այն ժամանակ աղքատ ուսուցիչ Ջորջ Պարկերը  ինչ որ կերպ լրացուցիչ գումար վաստակելու համար սկսել է թանաքի գրիչներ վաճառել ուսանողներին և գործընկերներին: Բայց դրանք անորակ են եղել և գնորդները հաճախ են բողոքել դրանցից: Չնայած այն բանին, որ Պարկերը գրիչները միայն վաճառում էր, բայց ստիպված էր վերականգնել վնասված գրիչները: Շուտով նա հոգնել է դրանից, և միտք հղացել ստեղծել իր սեփական բարձրորակ գրիչի մոդելը: Լավագույն արտադրանք հորինելու ցանկությունը, գրիչներ պատրաստելու ունակությունը, ինչպես նաև տաղանդն ու աշխատասիրությունն օգնել են Պարկերին սկսել իր բիզնեսը: Արդեն 1892 թվականի  մարտի 8-ին, հիմնադրվել և պաշտոնապես գրանցվել է նրա սեփական ընկերությունը՝ Parker Pen Company-ին: Ջորջը գրչի իր առաջին արտոնագիրը ստացել է 1889 թվականին: 1894 թվականին թանաքի գրիչների արդյունաբերության մեջ հեղափոխություն է տեղի ունեցել և արտոնագրվել է  «Lucky Curve» գրիչը: Լուծվել է այդ տարիների գրիչների կարևորագույն խնդիրներից մեկը՝ դրանցից թանաքի արտահոսքը, որը փչացնում էր հագուստն և պայուսակները: «Lucky Curve» - ի ներդրմամբ ընկերության վաճառքները արագորեն աճել են: Բայց այդպիսի հաջողությունը միայն ուժ է տվել Ջորջ Պարկերին գրիչների համար ավելի ու ավելի կատարյալ մեխանիզմներ հորինելու համար: Այդպես ծնվել է թանաքի լիցքավորման նորարարական մեթոդը, որի շնորհիվ գրիչը լիցքավորվում էր առանց ձեռքերը թանաքոտելու՝ մխոցային մեխանիզմի օգնությամբ: Կատարյալ գրիչ ստեղծելը եղել է Պարկերի հիմնական նպատակը, որին նա անընդհատ ձգտում էր հասնել: Նրա ստեղծագործական մտքի մեկ այլ մարմնավորում էր Safety Cap-ը՝ անվտանգության գլխադիրը: Հետագայում անհրաժեշտություն է առաջացել սեփական տարբերակիչ նշանը ստեղծել, որպեսի  Parker գրիչը առաջին հայացքից տարբերվի այլ գրիչներից: Այն հայտնվել է 1916 թվականին: Դա նետաձև ամրակն է, որն այժմ էլ նույն է մնացել: Parker գրիչների պատմության մեջ նոր դարաշրջան է սկսվել 1921 թվականին նորարարական Parker Duofold- ի կամ BIG RED- ի թողարկմամբ: Դա «Պարկեր» ընկերության պատմության մեջ նոր մակարդակ է նշագծել: Գրիչի մարմինը ներկվել է կարմիր-նարնջագույնով, որն արտացոլել է այդ տարիների նորաձևության միտումները: Parker Duofold- ը դարձել է նորաձև իր, որը մարմնավորում է 20-րդ դարի սկզբի վերջին տեխնոլոգիական նվաճումները: BIG RED- ի արժեքը հասնում էր մինչև 7 դոլլարի: Այդ գինը ավելի բարձր էր, քան մյուս գրիչները, բայց դա չի ազդել ժողովրդականության վրա, և պահանջարկը միայն աճել է: Բացի այդ, արտադրողը հատուկ շուկայավարման ռազմավարություն է գործածել և սկսել յուրաքանչյուր նման գրչի համար տալ 25 տարվա երաշխիք: Դա նաև ծառայել է որպես ապրանքի լավ որակի ցուցիչ: Parker գրիչները հայտնի են եղել պետական պաշտոնյաների, բանկերի պաշտոնյաների, ինժեներների և գրողների շրջանում: Պարկերի զարգացումը  կանգ չի առել, և 1931 թվականին որոշում է կայացվել արտադրել  նոր ապրանք` Quink թանաք: Սա ընկերության կողմից ճիշտ քայլ էր, քանի որ գրիչների հեղինակությունը աճել էր, և կարելի էր մտածել թանաքի որակը բարելավելու մասին: Իր բնութագրերով Quink- ը շահեկանորեն տարբերվել է այլ թանաքներից՝  արագ է չորանում, գումարած այն արագ և հեշտությամբ է մաքրվում մատներից և հագուստից:

Parker Pen ընկերությանը ունի մեծ թվով գրիչների մոդելներ, որոնք իսկապես լեգենդար են դարձել: Parker 51-ը թողարկվել է 1941 թվականին, և հնարավորություն էր տալիս անգամ  ինքնաթիռով թռչելիս գրել:  Բայց դա չէ նրա անհավատալի համբավի հիմնական պատճառը այլ ան, որ այն Դուայթ  Էյզենհաուերի ձեռքին էր, երբ  նա ստորագրել է գերմանացիների կապիտուլացիան 1945 թվականին:  Նույն գրիչով գեներալ ՄակԱրթուրը ստորագրել է Ճապոնիայի կապիտուլացիան: Parker գրիչներից  ամենավաճառվողը եղել է Parker 45-ը, որը հայտնվել է 1960 թվականին: Արդեն 1980 թվականին վաճառվել է դրա  ավելի քան 75 միլիոն օրինակ:

Կ․ Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular