ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընտրություններին ընդառաջ ամենամեծ ֆինանսական շարժը արձանագրվել է ՔՊ կուսակցության մոտ. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) հրապարակել է ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների բանկային հաշիվների ֆինանսական միջոցների շարժերի վերաբերյալ տեղեկանքը՝ 20/05/2026–22/05/2026 ժամանակահատվածի համար։ Տվյալները ներառում են կուսակցությունների մուտքերը, ելքերը, նվիրատվությունները, վարձակալական ծախսերը, հարկերը և հաշվային մնացորդները։

Հրապարակված տվյալների համաձայն՝ ամենախոշոր ֆինանսական շարժը արձանագրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մոտ։ Կուսակցությունը ստացել է 85,476,600 դրամ նվիրատվություն՝ 191 անձից, ինչպես նաև 144,300 դրամ անդամավճար և 18,977,600 դրամ պետական ֆինանսավորում։ Ելքերը կազմել են 120,337,160 դրամ, որի հիմնական մասը՝ 120 մլն դրամ, փոխանցվել է նախընտրական հիմնադրամ (70 մլն՝ 2026 թվականի մայիսի 21-ին և 50 մլն՝ մայիսի 22-ին), ինչպես նաև ներառել է 5,586,000 դրամ հարկային վճարներ։ Կուսակցության բանկային մնացորդը կազմել է 78,336,889 դրամ։

Երկրորդ խոշոր ֆինանսական շրջանառություն ունեցող ուժը «Ուժեղ Հայաստան» դաշինքն է, որը ստացել է 168,870,000 դրամ նվիրատվություն՝ 43 անձից։ Այլ ելքերը կազմել են 223,934,026 դրամ, որոնց թվում են ծառայությունների վճարներ, կրեդիտորական պարտքեր, հաշիվ-ապրանքագրերով վճարումներ, Facebook-ի գովազդ, ապահովագրավճար և 160 մլն դրամի փոխանցում նախընտրական հիմնադրամ։ Դաշինքի բանկային մնացորդը կազմել է 89,583,741 դրամ։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է 18,000,000 դրամ նվիրատվություն՝ 2 անձից և 18,977,600 դրամ պետական ֆինանսավորում։ Ելքերը կազմել են 20,285,000 դրամ, որոնցից 18 մլն դրամը փոխանցվել է նախընտրական հիմնադրամ, իսկ 2,285,000 դրամը ծախսվել է տպագրության վրա։ Կուսակցության հաշվին արձանագրվել է նաև 390,000 դրամ վարձակալական վճար։ Բանկային մնացորդը կազմել է 18,880,896 դրամ։

«Լուսավոր Հայաստան»-ը ստացել է 3,000,000 դրամ նվիրատվություն՝ 2 անձից, իսկ ընդհանուր ելքերը կազմել են 11,008,934 դրամ, ներառյալ Google-ի և Facebook-ի գովազդային ծախսերը և 7,500,000 դրամի փոխանցում նախընտրական հիմնադրամ։ Բանկային մնացորդը կազմել է 7,953,687 դրամ։Միջին ֆինանսական ակտիվությամբ առանձնանում են նաև մի շարք այլ քաղաքական ուժեր։ «Միասնության թևեր» դաշինքը ստացել է 4,500,000 դրամ նվիրատվություն և կատարել 4,703,500 դրամի ելքեր, որոնց մեծ մասը՝ 4,700,000 դրամ, փոխանցվել է նախընտրական հիմնադրամ։ Բանկային մնացորդը կազմել է 297,006 դրամ։

«Նոր ուժ ռեֆորմիստական»-ը ստացել է 1,700,000 դրամ, կատարել 2,941,520 դրամի ելքեր՝ ներառյալ TikTok-ի և Facebook-ի գովազդը, մնացորդը կազմել է 1,162,533 դրամ։

«Ազգային ժողովրդավարական բևեռ»-ը ստացել է 1,850,000 դրամ և կատարել 1,301,504 դրամի ելքեր, այդ թվում՝ Facebook-ի գովազդ, մնացորդը կազմել է 1,279,396 դրամ։

«Ժողովրդավարական համախմբում»-ը ստացել է 600,000 դրամ և կատարել 32,752 դրամի ելքեր՝ Facebook-ի գովազդի համար, մնացորդը կազմել է 663,248 դրամ։

«Հայ հեղափոխական դաշնակցություն»-ը ստացել է 4,000,000 դրամ նվիրատվություն և ունեցել 107,467 դրամ այլ ելքեր, ինչպես նաև վարձակալական ծախսեր՝ 280,000 դրամ։ Բանկային մնացորդը կազմել է 3,227,627 դրամ։

«Առաջ աջակենտրոն»-ը ստացել է 5,000,000 դրամ նվիրատվություն, կատարել 12,775,000 դրամ վարձակալական ծախս և 2,675,936 դրամ այլ ելքեր, մնացորդը կազմել է 12,553,628 դրամ։

«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն»-ը ստացել է 10,000 դրամ անանուն նվիրատվություն, որը վերադարձվել է, կատարել 331,000 դրամի ելքեր, որոնցից 320,000 դրամը փոխանցվել է նախընտրական հիմնադրամ։ Մնացորդը կազմել է 258,100 դրամ։

«Հայ ազգային կոնգրես»-ը ստացել է 200,000 դրամ, կատարել 900,000 դրամի ելքեր, այդ թվում՝ 55,000 դրամ վարձակալական վճար։ Մնացորդը կազմել է 283,197 դրամ։

Առանձին դեպքերով նշվում է, որ մի շարք կուսակցություններ գրեթե չեն ունեցել ֆինանսական շարժ։ «Միավորված հայեր»-ը տվյալ ժամանակահատվածում բանկային հաշիվ չի ունեցել, «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք»-ի մոտ շարժ չի արձանագրվել, իսկ «Քրիստոնեա-ժողովրդավարական»-ը, «Ալյանս առաջադիմական ցենտրիստական»-ը և մի շարք այլ ուժեր ունեցել են նվազ բանկային մնացորդներ։

Ընդհանուր առմամբ, հրապարակված տվյալները ցույց են տալիս, որ ընտրություններից առաջ ֆինանսական ամենամեծ հոսքերը կենտրոնացած են եղել երեք հիմնական քաղաքական ուժերի շուրջ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան» և մասամբ «Բարգավաճ Հայաստան», մինչդեռ մյուս կուսակցությունների մեծ մասի մոտ արձանագրվել է սահմանափակ կամ միջին ֆինանսական ակտիվություն»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular