ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվայում վստահ են՝ հայկական գյուղմթերքի արգելքը խնդիր չի ստեղծի

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Փորձագետների գնահատմամբ՝ Հայաստանից մրգերի և բանջարեղենի ներմուծման սահմանափակումը չպետք է ազդի ռուսական շուկայի ապահովվածության վրա՝ ներմուծման դիվերսիֆիկացիայի և հայկական ապրանքների փոքր մասնաբաժնի պատճառով։ Այդ մասին հայտարարել է «Ռուսպրոդսոյուզ» ասոցիացիայի վարչության փոխնախագահ Դմիտրի Լեոնովը։

RIA Novosti-ի փոխանցմամբ՝ Հայաստանից մրգերն ու բանջարեղենը Ռուսաստանի ներմուծման ընդհանուր ծավալում զբաղեցնում են աննշան հատված։

«Ռուսական շուկայի վրա արգելքը չի ազդի։ Ռուսաստանում միրգ-բանջարեղենի ներմուծման համակարգը բավականաչափ դիվերսիֆիկացված է, որպեսզի արագ արձագանքի մատակարարումների փոփոխություններին»,- նշել է նա։

Լեոնովի խոսքով՝ ռուս ներմուծողները կարող են արագ վերակողմնորոշվել այլ ուղղություններով։ Լոլիկի հիմնական այլընտրանքային մատակարարներ նա նշել է Ադրբեջանը, Թուրքմենստանը, Թուրքիան, Ուզբեկստանը և Չինաստանը, իսկ վարունգի դեպքում՝ Թուրքիան, Չինաստանը, Ադրբեջանը և Ուզբեկստանը։ Քաղցր պղպեղը, նրա խոսքով, նույնպես մատակարարվում է Թուրքիայից, Չինաստանից և Ուզբեկստանից։

«Ռուսպրոդսոյուզի» ներկայացուցիչը շեշտել է, որ լոգիստիկ շղթաներն արդեն ձևավորված են, և շուկան սովոր է արագ անցում կատարել մատակարարումների տարբեր աղբյուրների միջև։ Նա հավելել է, որ Ռուսաստանը մոտենում է սեփական արտադրության բաց գրունտի բանջարեղենի սեզոնին, ինչը լրացուցիչ նվազեցնում է հայկական ներմուծման սահմանափակումների հնարավոր ազդեցությունը։

«Ռոսսելխոզնադզորը» 2026 թվականի մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծման նկատմամբ։

Ավելի վաղ՝ մայիսի 22-ից, «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակել էր նաև Հայաստանից ծաղկային արտադրանքի ներմուծումը՝ վտանգավոր կարանտինային օբյեկտների հայտնաբերման դեպքերի աճի պատճառով։

Գերատեսչության ղեկավար Սերգեյ Դանկվերտն էլ հայտարարել էր, որ խնդիրներ կան Հայաստանից ոչ միայն ծաղիկների, այլև բանջարեղենի և մրգերի մատակարարումների հետ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular