ԱՄՆ-ը չեղարկել է մի շարք ռուսաստանցիների և տանկերների նկատմամբ պատժամիջոցները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ը հակառուսական պատժամիջոցների ցանկից հանել է 11 ֆիզիկական անձի և երկու տանկեր։
Այդ մասին վկայում են ԱՄՆ Արտաքին ակտիվների վերահսկողության վարչության կայքում հրապարակված տվյալները։ Խոսքը, մասնավորապես, Պետդումայի նախկին պատգամավոր Չիլինգարովի, Դաշնության խորհրդի նախկին սենատորներ Լեբեդևի և Սախարովայի, ինչպես նաև LINDA և «LADY D» տանկերների մասին է։