ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԹԵՍՏ. Ի՞նչ կպատմի ձեր մասին ձեր շրթունքների ձևը

ՖՈՏՈ
Երբևէ մտածել եք, թե ի՞նչ է խոսում  շուրթերի ձևը ձեր բնավորության մասին: Հոգեբանները գտել են շուրթերի ձևի և բնավորության միջև կապը:
 
Փոքր բերան
Փոքր բերան ունեցող մարդիկ մեծահոգի են և բարեսիրտ: Եթե շուրթերը կոճակի ձև ունեն, ապա այս անձը հետաքրքրված է միջավայրում կատարվող իրադարձություններով, սիրում է ուսումնասիրել և բնավորությամբ ապստամբ է:
 
Մեծ բերան
Մեծ բերան ունեցող մարդկիկ հավակնոտ են: Այսպիսի կանայք սիրում են հրամայել: Լայն ժպիտ ունեցող մարդիկ շրջապատված են լինում տարբեր հետաքրքրություններ ունեցող մարդկանցով: Նրանք շատ տաղանդավոր են, հաջողակ և ամեն ինչում սիրում են կատարելությունը:
 
Հաստ շուրթեր
Հաստ շուրթեր ունեցող կանայք արտաքնապես շատ սեքսուալ են, սակայն նրանք նաև ագահ են և հուզական առումով անկատար: Հաստ շուրթեր ունեցող կանայք չափազանց ինքնավստահ են:
 
Բարակ շուրթեր
Բարակ շուրթերը բացահայտում են անորոշությունը: Այս մարդիկ երբեմն ունենում են թերարժեքության բարդույթ: Բարակ շուրթեր ունեցող կանայք ունեն լավ որակներ և շատ գործնական են:
 
Սրտաձև շուրթեր
Սրտաձև շուրթեր  ունեցող կանայք անկախ են, հրապուրիչ և արտահայտիչ: Նրանք չեն վախենում ոչնչից և հեդոնիստ են՝ ամեն ինչում ձգտում են հաճույքի:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular