ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ կրոնական ազատությունների հանձնաժողովի 2026-ի զեկույցը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի եկեղեցիների nչնչաgnւմը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ կրոնական ազատությունների հանձնաժողովի  2026 թվականի զեկույցը, որտեղ ամփոփվել են 2025 թվականի տվյալները, դատապարտել է  Ադրբեջանին՝ հայկական կրոնական ժառանգության ոչնչացման և կրոնական ազատության բազմաթիվ  խախտումների համար։

 Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքի հաղորդմամբ, զեկույցում նշվում է, որ 2025 թվականին Ադրբեջանի կառավարությունը թույլ է տվել կրոնական ազատությունների կոպիտ խախտումներ։ Իշխանությունները կիրարկել են երկրի խիստ սահմանափակող «Խղճի և կրոնական դավանանքի ազատության մասին» օրենքը, որը քրեականացնում է չգրանցված կրոնական գործունեությունը և կառավարությանը լիակատար վերահսկողություն է շնորհում գրանցված կրոնական կազմակերպությունների նկատմամբ https://www.uscirf.gov/sites/default/files/2026-03/USCIRF_2026_AR_3326_NEW.pdf (էջ 56)։

Զեկույցում նշված է, որ Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում գտնվող պատմական հայկական կրոնական վայրերը շարունակում են մնալ վտանգված՝ 2020 և 2023 թվականներին Ադրբեջանի կողմից այդ տարածքների նկատմամբ վերահսկողության հաստատումից հետո։

2025 թ․ հուլիսի դրությամբ արբանյակային լուսանկարները հայտնաբերել են 8 ոչնչացված և ևս 10 վնասված կրոնական հուշարձաններ, ներառյալ՝ եկեղեցիներ, գերեզմանատներ և այլ մշակութային կոթողներ։

Բացի այդ, հայ բանտարկյալների հարազատները հայտնում են, որ հայ բանտարկյալներին արգելվում է ստանալ կրոնական պարագաներ, այդ թվում՝ Աստվածաշունչ, թեև ադրբեջանական կառավարությունը պնդում է, որ կալանավորներն ունեն կրոնական նյութերից օգտվելու հնարավորություն https://www.uscirf.gov/sites/default/files/2026-03/USCIRF_2026_AR_3326_NEW.pdf (էջ 56)։

Փետրվարին ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի (USCIRF) պատվիրակությունը մեկնել էր Ադրբեջան՝ ուսումնասիրելու կրոնական ազատության պայմանները և հանդիպելու կառավարության պաշտոնյաների հետ։ Չնայած Ադրբեջանի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել ներգրավվել երկխոսության մեջ, այնուամենայնիվ, այդ ժամանակվանից ի վեր երկիրը որևէ էական առաջընթաց չի արձանագրել USCIRF-ի հանձնարարականների կատարման ուղղությամբ։

ԱՄ Ն կրոնական ազատությունների հանձնաժողովը հանձնարարություններ է ուղարկել ԱՄՆ կառավարությանը, որպեսզի Ադրբեջանին պահեն «Հատուկ դիտարկման ցուցակում» (Special Watch List - SWL)՝ «Միջազգային կրոնական ազատության մասին» օրենքի (IRFA) համաձայն կրոնական ազատությունների կոպիտ խախտումներ թույլ տալու կամ դրանք հանդուրժելու համար։ Հանձնաժողովը նման երաշխավորություն է ներկայացնում այն երկրների համար, որոնց կառավարությունները թույլ են տալիս կամ հանդուրժում են կրոնական ազատության լուրջ խախտումներ, թեև այդ չարաշահումները դեռևս չեն հասնում «Առանձնահատուկ մտահոգության երկրների» (CPC) կարգավիճակի շեմին: Ըստ զեկույցի՝ Ադրբեջանը, լինելով այս ցուցակում ներառված 11 երկրներից մեկը (Ալժիր, Ադրբեջան, Եգիպտոս Ինդոնեզիա, Իրաք,Ղազախստան, Ղրղզստան, Մալայզիա ,Քաթար, Թուրքիա, Ուզբեկստան) բնութագրվում է հետևյալ խնդիրներով.

  • կրոնական փոքրամասնությունների նկատմամբ խտրականություն, սահմանափակումներ պաշտամունքի վայրերի նկատմամբ,
  • կրոնական արտահայտման ազատության սահմանափակումներ:

Բացի այդ, հանձնաժողովը հանձնարարաել է կառավարությանը թիրախային պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պետական գերատեսչությունների նկատմամբ, ինչպիսին է Ադրբեջանի ՆԳՆ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը, և այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են կրոնական ազատությունների կոպիտ խախտումների համար՝ սառեցնելով այդ անձանց ակտիվները և/կամ արգելելով նրանց մուտքը Միացյալ Նահանգներ՝ մարդու իրավունքների հետ կապված ֆինանսական և վիզային լիազորությունների շրջանակներում՝ հղում անելով կրոնական ազատությունների կոնկրետ խախտումներին։

Հանձնաժողովը հանձնարարաել է  նաև ԱՄՆ կառավարությանը փոխըմբռնման հուշագիր կնքել ԱՄՆ Պետդեպարտամենտի և Ադրբեջանի կառավարության միջև՝ երկրում կրոնական ազատությունների և մարդու իրավունքների այլ ոլորտների բարելավմանն ուղղված ռազմավարություններ մշակելու և իրականացնելու նպատակով։

Ֆինանսական միջոցներ հատկացնել այն ծրագրերին, որոնք փաստագրում և/կամ զեկուցում են Ադրբեջանում կրոնական ազատությունների և մարդու իրավունքների առնչվող այլ խախտումների մասին, ինչպիսիք են «Ամերիկայի ձայնը» (VOA), «Ազատություն» ռադիոկայանը (RFE/RL) և Ժողովրդավարության ազգային հիմնադրամը (NED):

Զեկույցի Ադրբեջանին նվիրված բաժնում նշվում է, որ ԱՄՆ Կոնգրեսը պետք է.

  • Նախապայմաններ սահմանի Ադրբեջանին տրամադրվող արտասահմանյան ռազմական ֆինանսավորման (FMF) և անվտանգային այլ օգնությունների նկատմամբ՝ պահանջելով կրոնական ազատությունների և մարդու իրավունքների առնչվող ոլորտների որոշակի բարելավումներ։
  • Բարձրացնի կրոնական ազատությունների շուրջ ընթացիկ խնդիրները լսումների, հանդիպումների, նամակների և այլ գործողությունների միջոցով։
  • Հանդես գա հանուն խղճի բանտարկյալների կրոնի կամ դավանանքի ազատության։
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular