Կուբանի հայերի միության ղեկավարը կոչ է արել հայ քաղաքացիներին մասնակցել ընտրություններին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՌուսաստանի հայերի միության Կրասնոդարի երկրամասի տարածաշրջանային մասնաճյուղի նախագահ Կամո Հայրապետյանը կոչ է արել հայ քաղաքացիներին մասնակցել խորհրդարանական ընտրություններին և կատարել գիտակցված ընտրություն, գրում է ki-news.ru–ն։
Կրասնոդարում Հայագիտության 11-րդ տարածաշրջանային օլիմպիադայի ժամանակ, հայրենակիցները հարցրել են Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի երկրամասի տարածաշրջանային մասնաճյուղի նախագահ Կամո Հայրապետյանին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին։ Հարցին ի պատասխան Հայրապետյանը կոչ է արել ՀՀ քաղաքացիներին ցուցաբերել ակտիվ քաղաքացիական դիրքորոշում և անպայման քվեարկել։Նա նշել է, որ ընտրություններին մասնակցելը պատասխանատվություն է երկրի ապագայի, նրա անվտանգության, կայունության և զարգացման համար։
Հայրապետյանի խոսքով այսօր հատկապես կարևոր է կատարել գիտակցված ընտրություն հաշվի առնելով ազգային շահերը, պատմական հիշողությունը և հայկական պետության ռազմավարական նպատակները։ Նա նաև ընդգծել է Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների կարևորությունը, որոնք, նրա խոսքով, տարիներ շարունակ կառուցվել են փոխադարձ հարգանքի, ընդհանուր պատմության և մշակութային մոտիկության վրա։ Կամո Հայրապետյանը հավելեցլ է, որ ստեղծված պայմաններում հատկապես կարևոր է պահպանել և ամրապնդել դաշնակցային կապերը արտաքին մարտահրավերների և անկայուն քաղաքական իրավիճակի պայմաններում։ Նրա կարծիքով Հայաստանի ապագան կախված է հասարակության քաղաքացիական հասունությունից և ժողովրդի երկրի պատմության կարևոր պահերին միավորվելու ունակությունից։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am