ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպիսի կանանց ՉԵՆ սիրում տղամարդիկ

ՖՈՏՈ
Life.Panorama.am/Ցանկանում եք տպավորություն թողնել ձեզանով հետաքրքրվող տղամարդու վրա՞: Այդ դեպքում ձեզ կհետաքրքրի, թե ինչպիսի կանայք չեն գրավում տղամարդկանց: Կարդացեք նրանց հարցման արդյունքում ձևավորված ցանկը:
 
1. Գիշատիչներ. Նրանք միշտ շատ գրավիչ են: Նրանք գրգռում են և ինտրիգ առաջացնում: Տղամարդիկ հեշտությամբ ընկնում են նրանց իշխանության տակ: Այս տեսակի համար կարևոր չէ սերը, գլխավորը` փորձարկել տղամարդկանց վրա իրենց իշխանության ուժը: Երկարատև կապվածությունը նույնպես նրանց համար չէ:
 
2. Պահանջկոտներ. Նրանք սիրում են քնքշություն և հոգատարություն: Նրանք կարող են սիրել տղամարդուն, բայց մի պայմանով, որպեսզի նա մշտապես սիրի և գուրգուրի իրենց: Բացի այդ, նրանց ընտրյալը պետք է պարտադիր լինի ապահովված, որպեսզի կատարի նրանց քմահաճույքներն ու ցանկությունները: Եթե գրպանը դատարկվեց, ապա սերն էլ կանցնի:
 
3. Էգոիստներ. Նրանք ֆիքսված են միայն իրենց վրա, իրենք իրենց համարում են աշխարհի կենտրոնը: Ուրիշի կարծիքը իրենց հետաքրքիր չի: Տղամարդը պետք է կատարի միայն նրանց ցանկությունները, խոսի նրանց թույլտվությամբ:
 
4. «Գորշ մկներ». Լուռ և խելոք, նրանք ամեն ինչում համաձայն են իրենց տղամարդու հետ, պատրաստ են նրա համար ամեն ինչի, պատրաստ են «լուծվել» նրա մեջ ամբողջությամբ: Տղամարդիկ այդպիսիններին չեն սիրում:
 
5. Կարիերիստներ. Նրանց համար կարիերան վեր է ամեն ինչից: Տանը բոլոր խոսակցություններն ու զրույցները միայն աշխատանքի մասին են, նույնիսկ անկողնում: Նրանք միշտ ուզում են ղեկավարեն, լինեն պահանջված աշխատակիցներ, որպեսզի իրենց հետ միշտ հաշվի նստեն, խորհրդակցեն:
 
6. Որսորդներ. Գրավիչ են, խնամված, կոկետ: Այդպիսի գեղեցկուհիներին ամոթ չէ որևէ մեկին ցույց տալ: Սակայն բավական է նրանք  հասնեն իրենց ուզածին և կտրուկ փոխվում են: Ինչո՞ւ հետևել իրենց, եթե նպատակը արդեն իրագործված է:
 
7. «Մայրիկներ». Նրանք խնամված են, կոկիկ, տանը ամեն ինչ մաքուր է, բոլորը կուշտ են, գեղեցիկ հագնված և այլն: Սակայն կյանքը նրանց հետ շատ տխուր է, քանի որ նրանք ամեն ինչ անում են միայն պարտքի զգացումից ելնելով (նույնիսկ սեքսով են զբաղվում պարտքի զգացումից): Տղամարդուն ևս մեկ մայրիկ պետք չէ: 
 
Չգտա՞ք  ձեզ  որևէ կետում: Շնորհավորում ենք, դուք բոլոր շանսերն ունեք դուր գալու ձեր ընտրած տղամարդուն, ամուսնանալու և երկար ու երջանիկ կյանք ապրելու նրա հետ: 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular