ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՆԳՆ-ն օրինագիծ է շրջանառել վարելու իրավունքի վերաբերյալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վարորդական իրավունքից զրկված քաղաքացիների համար առաջարկվում է ներդնել վարելու իրավունքի վերականգնման առավել թիրախային ընթացակարգ, ՀՀ ներքին գործերի նախարարությունն օրինագիծ է շրջանառել։

«Միջազգային փորձի ուսումնասիրությունը և կատարված վերլուծությունները ցույց են տալիս, որ վարելու իրավունքից զրկման ժամկետը լրանալուց հետո, հատկապես առաջին անգամ զրկումների պարագայում, կիրառվում են վարորդի վարքագծի փոփոխությանը միտված առավել թիրախային մեթոդներ՝ զուգահեռաբար ապահովելով դրա նկատմամբ պատշաճ վերահսկողություն։ Օրինակ՝ կիրառվում են վարելու իրավունքից զրկված անձանց լրացուցիչ դասընթացների, վերապատրաստումների, վարվող տրանսպորտային միջոցներում ալկոփականների տեղադրման, սահմանափակ հնարավորություններով փորձաշրջանի սահմանման և այլ ընթացակարգեր»,- ասված է օրենքի նախագծում:

Հաշվի առնելով կիրառելիության հնարավորությունները և մատչելիությունը, Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է փոխել վարելու իրավունքի վերականգնման ներկա մոդելը՝ ներդնելով զրկման ժամկետի ավարտից հետո խիստ սահմանափակ հնարավորությամբ՝ 6 տուգանային միավոր տրամադրելով, 1 տարի ժամկետով փորձաշրջանի ընթացակարգ։

Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոխել վարելու իրավունքի վերականգնման ներկայիս մոդելը՝ ներդնելով առավել թիրախային հետևյալ ընթացակարգը՝

1) վարելու իրավունքից զրկելու մասին ոստիկանության՝ ուժի մեջ մտած ակտի հիմքով դադարեցված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վարելու իրավունքը, զրկման ժամկետը լրանալուց հետո 1 տարվա ընթացքում դիմելու դեպքում՝ մեկ անգամ վերականգնել, առանց որակավորման քննություններ հանձնելու՝ օրենքով սահմանված պետական տուրքի վճարմամբ, և սահմանել փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով, իսկ երկրորդ կամ հաջորդ անգամ՝ վերականգնել որակավորման քննություններ հանձնելուց հետո,

2) փորձաշրջան սահմանվելու դեպքում 13 միավորի փոխարեն հատկացնել 6 միավոր,

3) փորձաշրջանում գտնվող անձի կողմից 6 տուգանային միավորը սպառելու դեպքում նախատեսել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով,

4) վարելու իրավունքից զրկված անձի վարելու իրավունքը զրկման ժամկետի ավարտից հետո առանց որակավորման քննությունների վերականգնելու և փորձաշրջան սահմանելու համար սահմանել պետական տուրք՝ հիսուն հազար դրամի չափով:

Միաժամանակ, սահմանվում է անցումային դրույթ, որով 2020 թվականի հունվարի 1-ից հետո զրկված անձինք ևս միայն մեկ անգամ կկարողանան վերականգնել իրենց վարելու իրավունքը՝ համապատասխան պետական տուրքի վճարմամբ և 13 միավորի փոխարեն 6 տուգանային միավորի հատկացմամբ՝ վերականգնումից հաշված 1 տարի ժամկետով փորձաշրջանի պայմաններով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular