ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանից շարունակում են քննադատել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, թե «Հայաստանի ղեկավարությունը վերջերս քայլեր է ձեռնարկում, որոնք անհամատեղելի են Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն»։ «Գաղտնիք չէ, որ Հայաստանի ղեկավարությունը վերջերս քայլեր է ձեռնարկում, որոնք չեն համապատասխանում Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն»,– հատուկ աշխատանքային խմբի նիստում ասել է Շոյգուն։

Նրա խոսքով՝ Հայաստանը պարբերաբար համաձայնվում է ԵՄ դիրքորոշմանը միջազգային հարթակներում և ակտիվորեն աշխատում է ստանդարտների փոփոխման ու ԵՄ-ի հետ մաքսային և առևտրային ռեժիմների սինքրոնացման ուղղությամբ, «որը կարող է չհամապատասխանել ԵՏՄ-ի շրջանակում Հայաստանի պարտավորություններին»։ «Անցկացվում են համատեղ զորավարժություններ, վերջին տարիներին Հայաստանի ղեկավարությունը ձեռնարկել է մի շարք ակնհայտորեն անբարյացակամ բնույթի գործողություններ։ Ահա թե ինչպես ենք մենք դիտարկում Հայաստանի անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին և Ռուսաստանի քաղաքացիների արտահանձնումը երրորդ երկրներ»,– ասել է նա։

Շոյգուն քննադատել է Երևանի որոշումը՝ «թույլ տալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին ելույթ ունենալ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում»։ Նրա խոսքով՝ Զելենսկիի ելույթում եղել են սպառնալիքներ Ռուսաստանի հասցեին, այդ թվում՝ Հաղթանակի օրվա շքերթի հետ կապված։ «Սա ոչ այլ ինչ է, քան մեկուկես միլիոնից ավելի հայերի հիշատակի ծաղր, ովքեր պայքարել են նացիզմի՝ այս բացարձակ չարիքի դեմ՝ առանց իրենց կյանքը խնայելու»,– հայտարարել է Շոյգուն։ Վերջին օրերին գրեթե ամեն օր Ռուսաստանից խիստ քննադատություն է հնչում Հայաստանի գործող իշխանությունների հասցեին, և Շոյգուն հերթականն է այդ շարքում։ Մինչև խորհրդարանական ընտրություններ այսպիսի հայտարարություններ բազմիցս լինելու են։ Մի կողմից՝ Ռուսաստանը նման խստությամբ է արձագանքում Նիկոլ Փաշինյանի գործողություններին, բայց մյուս կողմից էլ ավելի լուրջ քայլերի չի դիմում։

Թե որն է պատճառը, բնականաբար, չի հաղորդվում։ Ընդամենը երեկ հայտնի է դարձել, որ Ռոսսելխոզնադզորը 2026 թվականի մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ծագումով և առաքմամբ ծաղկային արտադրանքի ներմուծման վրա՝ մինչև ջերմոցային տնտեսությունների տեսչական ստուգումների ավարտը և դրանց արդյունքների վերլուծության ամփոփումը։

Սա, ըստ էության, ընդամենը չնչին մի քայլ է, որը միայն քարոզչական արդյունք կարող է ունենալ, բայց ոչ ավելին։ Իհարկե, Ռուսաստանի ձեռքին ավելի մեծ գործիքակազմ կա, ինքը՝ Փաշինյանն էլ դա հասկանում է, և երեկ Վանաձորի հանրահավաքում փորձում էր չեքմեղանալ, թեև ապարդյուն։

Աննա Մարգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular