ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը վատնեց Եվրամիության կողմից նվիրաբերված քաղաքական կապիտալը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը վերապրում է պաշտոնական ընտրարշավի սկիզբը։ Տեղի բնակիչներն ասում են, որ եթե վարչապետ և «ՔՊ» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը չլիներ, նրանք կարող էին նույնիսկ չնկատել դա։ Սակայն սա գովեստ չէ, գրում է ng.ru–ն։

Նիկոլ Փաշինյանը ուշադրություն է հրավիրում իր և իր կուսակցության վրա հաճախ սխալ ընտրելով իր խոսքերը։

«Այս հողը (Լեռնային Ղարաբաղը) մերն էր՞։ Մենք այնտեղ դպրոց կառուցե՞լ ենք։ Մանկապարտեզ։ Գործարան։ Բնակավայր... Ինչպե՞ս էր այն մերը։ Սուտ է, երբ ասում են «Ղարաբաղը մերն էր, բայց հիմա ոչ»։ Իրականությունն այն է, որ Հայաստանը նախկինում մերը չէր, բայց հիմա մերն է», - հայտարարեց Փաշինյանը ընտրողների հետ հանդիպման ժամանակ։ Նրանց համար, ովքեր որևէ շփում են ունեցել Լեռնային Ղարաբաղի հետ, ակնհայտ է, որ վարչապետը, առնվազն, վատ է ձևակերպել իր ուղերձը, կամ գուցե նույնիսկ ամբողջությամբ ստել է։ Դեռ 2020 թվականին էր այդ նույն մարդը հայտարարեցլ. «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Բաքուն հետագայում այդ արտահայտությունն օգտագործեց Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի սկիզբը արդարացնելու համար։

Իսկ փաստացի նույնիսկ Ադրբեջանի իշխանություններն են ընդունում այն, թե որքան շատ բան են կառուցել հայերը «օկուպացված» տարածաշրջանում վերջին 30 տարիների ընթացքում, քանի որ արշավ են վարում այդ ժառանգությունը ոչնչացնելու համար։ Արդյունքում, Փաշինյանը այնպիսի թշնամանքի ալիք է առաջացրել, որ որոշ դիտորդներ, որոնք սովորաբար հավատարիմ կամ չեզոք են նրան, հայտարարել են «ՔՊ»–ի կողմից Երևանում անցկացված եվրոպական գագաթնաժողովների երեք օրերի ընթացքում վաստակած ողջ քաղաքական կապիտալի վատնման մասին։

Սակայն վարչապետը դրանով չի սահմանափակվել։ Ընտրողների հետ մեկ այլ հանդիպման ժամանակ նա ասել է, որ Երևանը պետք է որոշի, թե ինչ անել ադրբեջանական էքսկլավների հետ։ Համաքաղաքացիները փորձել են Փաշինյանից պարզել, թե արդյո՞ք դրանց նկատմամբ Հայաստանի վերահսկողությունը նշանակում է, որ իրենք օկուպանտներ են Բաքվի աչքերում, բայց նա վստահեցրել է, որ նման հռետորաբանությունը անցյալի բան է։ Նա պնդել է, որ հանրապետությունների իշխանությունները համաձայնել են լուծել ներքին խնդիրները, այլ ոչ թե դատապարտել միմյանց։ Նա նաև հայտարարել է, որ հարևան երկրում այլևս ոչ ոք Հայաստանը չի անվանում «Արևմտյան Ադրբեջան»։

Միևնույն ժամանակ, «ՔՊ» կուսակցությունը լրատվամիջոցներում փոթորիկ է ստեղծում մյուս կուսակցությունների նախընտրական քարոզարշավները խեղդելու համար։ Փաշինյանը սոցիալական ցանցերի միջոցով անընդհատ սրտիկներ է ուղարկում իր հայրենակիցներին, մինչդեռ լրատվամիջոցները քննարկում են վարչապետի հարաբերությունները նախկին կնոջ հետ, նրա պարը և այլն: Այս լուրերն այնքան զգալի են, որ մյուս թեկնածուների մեծ մասը անտեսվում են։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular