ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանը չափազանց հեռուն է գնացել. «Հաջորդ փուլը Հայաստանը Ռուսաստանի ռազմական թշնամու վերածելն է»»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանն արդեն չափազանց հեռուն է գնացել դեպի Արևմուտք իր շրջադարձով։ Հաջորդ քայլերը նախապես են որոշված. Երևանը տարվում է Մոսկվայի հետ լարվածության սրման ճանապարհով և «հաջորդ փուլը Հայաստանը Ռուսաստանի ռազմական թշնամու վերածելն է», գրում է tsargrad.tv–ն։

Հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակորեն թիրախավորում է հասարակության արևմտամետ հատվածը։ Նրա ընտրազանգվածի միջուկը կարող են լինել Եվրոպայում և Միացյալ Նահանգներում ապրող հայերը, քանի որ Արևմուտքում հայկական սփյուռքը բավականին մեծ է։ «Ցարգրադի» հաղորդավարուհի Ելենա Աֆոնինան «Մենք տեղյակ ենք» հաղորդման ժամանակ նշել է, որ Հայաստանի իրավիճակը շատ է հիշեցնում Մոլդովան։ Նախագահ Մայա Սանդուն իշխանության է եկել այն ընտրողների կողմից, ովքեր քվեարկել են Եվրոպայում գտնվող արտասահմանյան ընտրատեղամասերում։ Այլ կերպ ասած, վերջնական խոսքն ունեն այն մարդիկ, ովքեր իրենք չեն ապրում Մոլդովայում։ 

«Առաջին Ռուսական»-ի հաղորդավարն էլ քննարկել է այս անհանգստացնող զուգահեռները քաղաքագետ Արթուր Աթաևի հետ։ Փորձագետը նշել է, որ Փաշինյանի կողմնակիցների դեմ պայքարը, որոնք ապրում են Հայաստանում կամ Եվրոպայում, կարող է լինել Ռուսաստանում աշխատող և ապրող հայերի կողմից։ Սակայն վարչապետը սպառնալիք է զգում և անում է ամեն ինչ, որպեսզի նման կատեգորիայի ներկայացուցիչներից որքան հնարավոր է քիչ մարդիկ քվեարկեն։ Իսկ Արևմուտքին դիմելով Փաշինյանն արդեն չափն անցել է։

«Հայաստանի բյուջեն կազմում է մոտ 14-15 միլիարդ դոլար։ Առավելագույնը 20 միլիարդ դոլար։ Ռուսաստանում հայկական սփյուռքի բյուջեն կազմում է 300 միլիարդ դոլար։ Նրանք իսկապես շատ ազդեցիկ են։ Ռուսաստանում նույնիսկ հայ գործարարների ակումբներ կան։ Եվ այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, բնավ էլ չի համապատասխանում սփյուռքի շահերին։ Նրանք հրապարակավ հայտարարում են այդ մասին։ Եթե, ասենք, որևէ կարևոր անձ գա Հայաստան, ինչպես գործարար Սամվել Կարապետյանը, նրան այնտեղ կձերբակալեն։ Դա տեղի կունենա, քանի որ Փաշինյանը իրական սպառնալիք է տեսնում սփյուռքում, որը, նրա կարծիքով, բացառապես ռուսական շահերն է առաջ մղում։ Եվ այս պայմաններում Ռուսաստանում ապրող, այստեղ բիզնեսով զբաղվող և հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու պատրաստ մարդիկ բացարձակապես չեն կարողանա դա անել», - ընդգծել է քաղաքագետը։ 

Ռուսաստանում շատ քիչ ընտրատեղամասեր կլինեն, ինչպես Մոլդովայի ընտրությունների դեպքում էր։ Եթե ընդհանրապես լինեն, պարզաբանել է Աթաևը։ «Բայց, իհարկե, ընտրատեղամասեր կբացվեն եվրոպական երկրներում, որտեղ հակառուսական միտումը ուժեղ խթանվում է։ Հետևաբար, ի դեպ, Մոլդովայում և Ուկրաինայում փորձարկված տեխնոլոգիան այժմ ակտիվորեն կներդրվի նաև Հայաստանում։ Հայաստանն այժմ մեր աչքի առաջ ձևավորվում է որպես լուրջ քաղաքական և տնտեսական թշնամի։ Հաջորդ փուլը Հայաստանի ձևավորումն է որպես Ռուսաստանի ռազմական թշնամի։ Եվ այդ ամենը իրականացվում է հենց Սանդուի մոդելով, Ուկրաինայի գործող նախագահ Վոլոդիմիր Զելենսկու մոդելով», - նշել է քաղաքագետը։

Ըստ Արթուր Աթաևի եվրոպացիների համար նախկին սոցիալիստական երկրների, Բալթյան երկրների հետ կատարվածը և այսօրվա Ուկրաինայում տեղի ունեցողը «շոու է և ոչ ավելին»: «Մեզ համար դա ողբերգություն է։ Բայց նրանց համար դա փորձարկումներ են, ծաղր, ռուսական քաղաքակրթության և Ռուսաստանի որպես պետություն-քաղաքակրթության միջև բախում։ Ի՞նչ է դա կանխորոշում Հայաստանի համար»,– ասել է նա։ «Հանրապետության արտաքին առևտրի շրջանառության մոտ 35%-ը գալիս է  Ռուսաստանից: Եթե 2024 թվականին այդ շրջանառությունը հասել էր ապշեցուցիչ 11,9 միլիարդ դոլարի, ապա այժմ այն մոտ է 6 միլիարդ դոլարի: Բայց դա չէ գլխավորը»,– նշել է քաղաքագետը «Առաջին ռուսական»-ի հետ զրույցում և ավելացրել, որ «Գազպրոմ ԱՐՄԵՆԻԱ»-ն է մնում երկրի խոշորագույն գործատուներից մեկը, ով նախկինում աշխատանքով էր ապահովում 7000 մարդու, իսկ այժմ մոտ 4500-ի, իսկ ահա «Ռուսական երկաթուղիներ» ընկերության դուստր ձեռնարկությունը, որը կառավարում է Հայաստանի ամբողջ երկաթուղային ենթակառուցվածքը և որը Փաշինյանն ու նրա կողմնակիցները փորձում են դուրս մղել, աշխատանքով է ապահովում մոտ 3000 մարդու:

«Մարդկանց այդ կատեգորիան, ովքեր իրենց ընտանիքներին կերակրում են Հայաստանում «Գազպրոմի» և մեկ խորանարդ մետրի համար 177 դոլարի շնորհիվ, չի հետաքրքրում Հայաստանի ներկայիս ղեկավարությանը: Փաշինյանը և նրա կաբինետը չեն հետաքրքրվում այդ քաղաքացիներով: Նրանք ձգտում են Ռուսաստանին դուրս մղել իրենց ռազմական, քաղաքական և տնտեսական ոլորտներից: Փաշինյանի ընտրողները Հայաստանում չեն, նրանք Եվրոպայում են: Դրանք են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը: Նա աշխատում է նրանց համար։ Փաշինյանի պատասխանատվության բանաձևը ոչ թե իր սեփական ժողովրդի, այլ արևմտյան քաղաքական էլիտայի առջև է։ Հետևաբար, որքան նա զարգացնի իր ռուսաֆոբ կուրսը, այնքան ավելի արդյունավետ կլինի նման տրամաբանությունը։ Եվ նա մեծապես խրախուսում է ամեն տեսակի ռուսաֆոբ տրամադրությունները Հայաստանում», - եզրափակել է փորձագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular