Կիրանցի հողերի մի մասը հասանելի չէ գյուղացիներին միջադեպերից խուսափելու համար. ԱԱԾ. Sputnik Արմենիա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿիրանց գյուղի բնակիչներին թույլ չեն տալիս մուտք գործել Բերքաբերի ջրամբարի ափին գտնվող հողատարածքները այն հատվածում, որտեղ սահմանազատում չի իրականացվել։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան այս տեղեկությունը հաստատել են Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունից։
Մենք ԱԱԾ-ին հարցրել էինք՝ արդյո՞ք Կիրանցի բնակիչներին արգելվում է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել Բերքաբերի ջրամբարի ափին՝ սահմանազատված գոտուց դեպի արևելք ընկած հատվածում։ Եթե այո, ապա ինչու։
Ազգային անվտանգության ծառայությունից մեզ սկզբում հայտնեցին, որ անհրաժեշտ է լրացուցիչ աշխատանքներ կատարել, և պատասխանեցին միայն մեկ ամիս անց։