ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համաշխարհային առևտուրը ենթարկվել է խոշորագույն ցնցման վերջին 80 տարվա ընթացքում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Համաշխարհային առևտրային համակարգը ենթարկվել է վերջին 80 տարվա ընթացքում ամենալուրջ ցնցումներին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի և որոշ այլ երկրների սահմանած մաքսատուրքային միջոցների, ինչպես նաև Հորմուզի նեղուցի փակման պատճառով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Առևտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Նգոզի Օկոնջո Իվեալան NHK հեռուստաալքի հետ հարցազրույցում:

«Առևտրի համաշխարհային համակարգը ենթարկվել է վերջին 80 տարվա ամենալուրջ ցնցումներին: Մենք տեսնում ենք ԱՄՆ մաքսատուրքային միջոցների ազդեցությունը, այլ անդամ պետություններ նույնպես տարբեր միջոցներ են ձեռնարկում», – ասել է նա:

Կազմակերպության ղեկավարը նաև առանձնահատուկ անհանգստություն է հայտնել Հորմուզի նեղուցի փակման հետ կապված հետևանքների առնչությամբ, առաջին հերթին՝ Արևելյան Ասիայի երկրների համար:«Դա շատ խիստ է ազդում համաշխարհային առևտրի վրա: Էներգակիրների բոլոր համաշխարհային մատակարարումների մեկ հինգերորդն անցնում է Հորմուզի նեղուցով, ինչն այն դարձնում է հատկապես կարևոր, գլխավորապես՝ Արևելյան Ասիայի համար», – հավելել է նա:

Նգոզի Օկոնջո Իվեալան ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ համաշխարհային առևտրի առջև ծառացած ցնցումները կապված են, այդ թվում, այն հանգամանքի հետ, որ Առևտրի համաշխարհային կազմակերպության համակարգը չի բարեփոխվել և չի կարողացել հարմարվել փոփոխություններին։ Սակայն, հավելել է կազմակերպության ղեկավարը, համաշխարհային առևտրի երեք քառորդը նախկինի նման իրականացվում է կազմակերպության սկզբունքների հիման վրա։

Իվեալան բազմիցս հայտարարել է, որ անհրաժեշտ է բարեփոխել կազմակերպությունը, հատկապես՝ փոխհամաձայնության համակարգը, որը պահանջում է բոլոր անդամների միաձայն հավանությունը որոշումների ընդունման համար։ Նրա խոսքով՝ այդ մեխանիզմը լրջորեն դանդաղեցնում է որոշումների մշակման գործընթացը:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular