ԱՄՆ-ի կենսալաբորատորիաները Հայաստանում և ՌԴ սահմաններին «անտեսանելի պատերազմ են»․ Վիկտոր Եմելյանենկո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկյան կենսալաբորատորիաների առկայությունը Ռուսաստանի սահմանների երկայնքով՝ Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում և Ղազախստանում, անտեսանելի պատերազմ է, որի զենքը տանկերը չեն, այլ վիրուսները։ Այս կարծիքը ՏԱՍՍ-ին հայտնել է Զապորոժիեի մարզի Օրենսդիր ժողովի նախագահ Վիկտոր Եմելյանենկոն։
«Երբ մի երկիրը զանգվածաբար հավաքում է մեկ այլ ժողովրդի գենետիկական նյութը իր սահմանների մոտ, սա այլևս գիտական հետաքրքրություն չէ։ Սա թիրախ է։ Հատկապես, երբ այդ լաբորատորիաները գտնվում են ոչ թե Տեխասում կամ Կալիֆոռնիայում, այլ Ռուսաստանի սահմանների երկայնքով՝ Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում և Ղազախստանում։ Սա պատերազմ է։ Անտեսանելի պատերազմ, որտեղ զենքը տանկերը չեն, այլ վիրուսները», – ասել է Եմելյանենկոն։
Ավելի վաղ ԱՄՆ Ազգային հետախուզական գործակալությունը հայտարարել էր, որ սկսել է հետաքննել ավելի քան 30 երկրներում գտնվող ավելի քան 120 կենսաբանական լաբորատորիաներ, որոնք տասնամյակներ շարունակ ֆինանսավորվել են ամերիկացի հարկատուների կողմից: The New York Post-ը հայտնել էր, որ դրանցից ավելի քան 40-ը գտնվում են Ուկրաինայում: