ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերլուծաբան Աբովյան. Երևանի գագաթնաժողովն անօգուտ էր Հայաստանի համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Փորձագիտություն» հաղորդման ժամանակ քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը համեմատական ​​վերլուծություն է անցկացրել Հայաստանում և Մոլդովայում տեղի ունեցող քաղաքական գործընթացների վերաբերյալ, գրում է tsargrad.tv–ն: Մեկնաբանելով վերջերս Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Աբովյանը նշել է դրա լիակատար անօգուտությունը Հայաստանի համար այնպես, ինչպես  երեք տարի առաջ Մոլդովայում կայացած նման միջոցառմանը:

Քաղաքական վերլուծաբանը նշել է, որ նման ֆորումների հիմնական նպատակը և՛ Հայաստանում, և՛ Մոլդովայում հակառուսական հարթակ ստեղծելն է քողարկված «եվրաինտեգրման» և մարդու իրավունքների պաշտպանության գրավիչ հռետորաբանությամբ: Արման Աբովյանը համոզմունք է հայտնել, որ Եվրամիության համար և՛ հայերը, և՛ մոլդովացիները պարզապես գործիքներ են սեփական նպատակներին հասնելու համար: Այդ համատեքստում վերլուծաբանը հստակ զուգահեռներ է տեսնում երկու պետությունների միջև: Աբովյանը ընդգծել է, որ Հայաստանի ղեկավարության շարունակական շփումները Ռուսաստանի Դաշնության հետ բխում են այն գիտակցումից, որ Հայաստանի տնտեսությունն ամբողջությամբ կախված է Եվրասիական տնտեսական միությունից և ռուսական շուկայից: Հետևաբար, նրա կարծիքով, ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կատարելը աղետալի կլինի երկրի համար:

Ավելին, Աբովյանը հետևելով Վրաստանի օրինակին, որը չի միացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին և շարունակում է նրա հետ տնտեսական համագործակցությունը անհնար է համարել Հայաստանի ԵՄ-ին մոտենալու հնարավորությունը: Վերլուծաբանի կարծիքով, եթե Հայաստանը շարունակի ԵՄ-ին ինտեգրվելու իր ուղին, ապա ստիպված կլինի վատթարացնել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչպես դա եղավ Մոլդովայի հետ: Աբովյանը նաև համոզված է, որ ո՛չ Մոլդովան, ո՛չ էլ Հայաստանը չեն դառնա Եվրամիության լիիրավ անդամներ:


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular