ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի արտառոց ընտրակաշառքը կարող է ծանր հետևանքներ ունենալ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ալկոհոլի օգտագործմամբ մեքենա վարելու հետևանքով վարորդական իրավունքից զրկված քաղաքացիներին Փաշինյանի վերջին առաջարկը ոչ այլ ինչ է, քան սովորական ընտրակաշառք, որը, ի դեպ, կարող է ծանր հետևանքներ ունենալ։ Վկայականից զրկվածները հաճախ բողոքի ակցիաներ են անում կառավարության դիմաց՝ բոլորովին չխորշելով այն հանգամանքից, որ իրենց զրկել են վարելու իրավունքից խմած քշելու համար։ Օրերս Փաշինյանը Հանրապետության հրապարակում հայտարարել է, թե առաջարկում են վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու նոր կարգ։

«Մենք առաջարկում ենք, որ զրկվելուց հետո մինչև 1 տարի հնարավորություն չի լինելու վերականգնելու։ Ում մեկ տարին լրացել է, մենք առաջարկում ենք առանց քննության վերականգնում, բայց որ տարում վերականգնվեց, այդ տարվա համար վարորդին տրվում է ոչ թե 13, այլ 6 բալային միավոր։ Եթե 1 տարվա ընթացքում չի զրկվում, վերադառնում է 13 բալային միավորի ռեժիմի։ Եթե 13 բալից հետո զրկվում է, դրանից հետո արդեն առանց քննության հնարավոր չի լինում վերականգնել»,– ասել է Փաշինյանը։

Նա նաև քվեարկության է դրել այդ առաջարկը ֆեյսբուքյան իր էջում։ Ու թեև հարցվածների մեծ մասը կողմ է արտահայտվել, 23 տոկոսը հստակ դեմ է։ Ընդ որում, դեմ քվեարկածների մեջ նաև բազմաթիվ քպական պաշտոնյաներ կան, ինչը վկայում է, որ իշխող ուժի մեջ էլ դեռ մնացել են ողջամիտ մարդիկ։ ՆԳՆ տվյալներով՝ միայն 2025-ին վարորդական իրավունքից զրկվել է 5450 մարդ։ Միաժամանակ արձանագրվել է վարորդական իրավունքից զրկվածների կողմից մեքենա վարելու 9466 դեպք, ընդ որում՝ այդ դեպքերը վերջին հինգ տարիներին գրեթե քառապատկվել են։ Փաշինյանի առաջարկի ընդդիմախոսները պնդում են, որ անպատժելիությունը կավելացնի ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, որոնց հետևանքով 2025-ին զոհվել է 283 մարդ, 7073-ը՝ վնասվածքներ ստացել։ Գործող իշխանության ղեկավարին այս փաստը, կարծես, քիչ է հուզում։ Հանուն մի քանի հարյուր կամ հազար ձայնի նա պատրաստ է ցանկացած ապօրինության, այդ թվում՝ օրինախախտներին ինդուլգենցիա բաժանելու։

Սոնա Գալստյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular