ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խե՞լքը թե՞ ոտքերը. Ինչ չափանիշներով են տղամարդիկ ընտրում կանանց

ՖՈՏՈ

Աշխարհի առաջատար բրիտանացի էվոլյուցիոն կենսաբաններից մեկը վստահեցնում է, որ տղամարդկանց համար կանանց մեջ շատ ավելի կարևոր է խելքը, քան ոտքերի երկարությունն ու կրծքի չափը:

Գիտնականը հերքում է այն, թե մարդկության ուժեղ կեսը գնահատում է միայն կանանց արտաքին գրավչությունը: Սակայն դրա հետ մեկտեղ պրոֆեսորը ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ ինտելեկտը դասվում է գեղեցկությունից բարձր այն պարագայում, երբ տղամարդը կնոջը դիտարկում է որպես ապագա կյանքի ընկեր, այլ ոչ՝ սիրուհի:

Արդարության համար նշենք, որ մինչ սեփական էրուդիցիան և խելքը ցուցադրելը, կինը պետք է արտաքնապես դուր գա տղամարդուն: Սակայն դեպքերի մեծամասնության պարագայում ցածր մտավոր կարողություններով շլացնող գեղեցկուհու և բավական գրավիչ խելացի աղջկա պարագայում տղամարդն ընտրում է վերջինին:

Կենսաբանը նաև կարծում է , որ տղամարդիկ ուշադրություն են դարձնում ոչ թե ոտքերի երկարությանը, այլ կազմվածքի համաչափությանը ենթագիտակցորեն հաշվի առնելով այն, որ այդպիսի զուգընկերն առողջ է և ունի կայուն գեներ:

Տղամարդկանց մեծամասնության ընտրությունը կանգ է առնում միջին երկարության ոտքերով կանանց վրա:

Սակայն առաջին հերթին տղամարդուն կնոջ մեջ գրավում է խելքը, նախ և առաջ այն պատճառով, որ նա կնոջը դիտարկում է որպես իր ապագա երեխաների մայր՝ ցանկանալով, որ իր երեխաները ևս լինեն առողջ և խելացի:

Այդպիսի անսպասելի եզրակացությունը, այնուամենայնիվ, հաճախ հաստատվում է պրակտիկայում. տղամարդիկ կանանց մեջ չեն գնահատում  միայն արտաքին գրավչությունը: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular