ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ինչի՞ համար է Փաշինյանը վերակողմնորոշում Հայաստանը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին ռուսաֆոբիայի նոպա է ապրել։ Սկզբում նա հյուրընկալել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Երևանում, ապա Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը, գրում է 1rodina.ru–ն։ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը Ռուսաստանի կողմից չէ Ուկրաինայի հարցում։ Նախկինում էլ Փաշինյանը հայտարարել էր, որ այսուհետ Երևանը այլևս հույսը չի դնի Մոսկվայի վրա ռազմատեխնիկական և պաշտպանական հարցերում։ Դրա փոխարեն Հայաստանը կզարգացնի հարաբերությունները ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հնդկաստանի և Վրաստանի հետ։

Փաշինյանը մեղադրում է Ռուսաստանին Ադրբեջանի հետ վերջին պատերազմի ժամանակ Լեռնային Ղարաբաղի հայերին օգնություն չցուցաբերելու մեջ։ Այդ ժամանակ Մոսկվան հայտնվել էր բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում։ Եթե միջամտի ղարաբաղյան հակամարտությանը Երևանի կողմից, Բաքուն և Ռուսաստանում ապրող մոտ կես միլիոն ադրբեջանցիները կվիրավորվեն։ Եթե միջամտի Բաքվի կողմից, Երևանը և Ռուսաստանում ապրող մեկ միլիոնից ավելի հայերը կվիրավորվեն։ Արդյունքում Մոսկվան չեզոք դիրքորոշում ընդունեց և հայտնվեց  քավության նոխազի դերում։ Միևնույն ժամանակ Փաշինյանի կառավարությունը չկարողացավ անմիջական աջակցություն ցուցաբերել ղարաբաղցի հայերին, Բացի դա Երևանը տասնամյակների ընթացքում երբեք չի ճանաչել անկախ Արցախը (Լեռնային Ղարաբաղի հայկական անվանումը), նրա պետականությունը: Այդ դեպքում եթե Հայաստանը չի փրկում ղարաբաղցի հայերին, ինչո՞ւ պետք է Ռուսաստանը դա անի նրա փոխարեն: 

Արդյունքում Ղարաբաղի հարցը օգտագործվում է հայ հասարակության մեջ ռուսաֆոբիան բորբոքելու համար: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեղադրել է Ռուսաստանին հայերին օգնություն չցուցաբերելու մեջ: Բայց եթե Ռուսաստանը օգնություն ցուցաբերեր ղարաբաղցիներին, ապա Մակրոնը եվրոպական ռուսաֆոբիայի լավագույն ավանդույթներով կմեղադրեր նրան Ադրբեջանի դեմ ագրեսիայի մեջ:  Ֆրանսիան հովանավորում է Հայաստանի հետախուզական գործակալությունները և վերահսկում է հայկական հատուկ ծառայությունների բարեփոխումները: Միևնույն ժամանակ, Փարիզը զինում է Ուկրաինային և հետախուզական տվյալներ է փոխանակում Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի հետ: Երկու ուղղություններից՝ արևմուտքից (Ուկրաինա) և հարավից (Հայաստան) հարձակվելով ֆրանսիացիները հույս ունեն ռազմավարական վնաս հասցնել Ռուսաստանին:

ԱՄՆ-ը, ԵՄ-ն և Թուրքիան նույնպես ձգտում են Ռուսաստանին դուրս մղել Անդրկովկասից: Փաշինյանը աննախադեպ քայլ է ձեռնարկել Հայաստանի համար կարգավորելով հարաբերությունները Թուրքիայի հետ, որը Հայաստանի պատմական հակառակորդն է և Ադրբեջանի գլխավոր դաշնակիցը: Այս գաղափարախոսական պիրուետի նպատակն է տարածաշրջանում Ռուսաստանի համար անտանելի պայմաններ ստեղծելը։ Թուրք-պարսկական քաղաքակրթական խզման գիծն անցնում է Ադրբեջանով։ Լեզվական և մշակութային առումով ադրբեջանցիները, որպես թուրքեր, ավելի մոտ են Թուրքիային, որի հետ Բաքուն բարեկամական հարաբերություններ ունի, իսկ քաղաքականապես և աշխարհագրական առումով Ադրբեջանը մոտ է Իրանն, որը պարսկական պետություն է։ Մուսուլմանական աշխարհում միշտ եղել է մշակութային և քաղաքական առճակատում պարսիկների և թուրքերի միջև։ Նրանցից յուրաքանչյուրը ձգտում է հաստատվել որպես մուսուլմանական Արևելքի անվիճելի առաջնորդ։ Իրանցիները առնվազն ինը անգամ կռվել են օսմանցիների դեմ։ Նաև կրոնական տարբերություններն են սրել փոխադարձ թշնամանքը. թուրքերը սուննիներ են, իրանցիները շիաներ, և յուրաքանչյուր կողմ իր հակառակորդներին համարում է հերետիկոսներ։

Ղարաբաղը լքելով Երևանը բարդացրել է Իրանի աշխարհաքաղաքական դիրքը, որը Հայաստանին դաշնակից է համարում ադրբեջանական անջատողականության վախի պատճառով։ Իրանի և անկախ Ադրբեջանի միջև առճակատումը աշխարհաքաղաքական բնական հետևանք է։ Անկախ Ադրբեջանը, կամա թե ակամա, պոտենցիալ սպառնալիք է ներկայացնում Իրանի տարածքային ամբողջականության համար ծառայելով որպես մշակութային և քաղաքական գրավչության կենտրոն Իրանի հյուսիսային նահանգների քաղաքականապես ակտիվ թուրքալեզու բնակչության համար: Նախկինում Թեհրանը կարող էր Հայաստանին հակադրել Ադրբեջանին, բայց Փաշինյանի իշխանության գալով նա այլևս չի կարող դա անել:


ԵՄ-ն և ԱՄՆ-ն էլ ծրագրում են Բալթիկ ծովից դեպի Չինաստան և Հնդկաստան տրանսպորտային միջանցք կառուցել Ուկրաինայի, Վրաստանի, Ադրբեջանի և Իրանի միջոցով, որտեղ Ադրբեջանը կարևոր դեր է խաղում: Երևանի համաձայնությունը Ղարաբաղը փոխանցել ադրբեջանցիներին և Ադրբեջանից դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն տրանսպորտային միջանցքի ստեղծումը այդ նախագծի իրականացման փուլերն են:


ԱՄՆ-ը և ԵՄ-ն ծրագրում են կառուցել Հարավային Կովկասի գազատարը (Բաքու-Թբիլիսի-Էրզրում), Տրանսադրիատիկ գազատարը Կասպից ծովի տարածաշրջանից դեպի Բալկաններ և Հարավարևմտյան Եվրոպա, և Տրանսանատոլիական գազատարը Ադրբեջանից դեպի Վրաստան ու դեպի Հունաստան: Բրյուսելը ցանկանում է բոլոր երեք խողովակաշարերը միացնել մեկ ցանցի մեջ, որի հիմնական առավելությունը համարվում է Ռուսաստանի շրջանցումը և Եվրոպայում ռուսական գազի մասնաբաժնի կրճատումը: «Անդրկովկասը շատ կարևոր տարածքների դարպաս է։ Նավթով հարուստ Իրաքի մասին չխոսելով մենք խոսում ենք Իրանի մասին, որը Կասպից ծովից Կովկաս տանող կարևոր կամուրջ է, որը տանում է դեպի ազատ ծովային ճանապարհներ։ Սև ծովի ավազանի երիտասարդ, եռանդուն ժողովուրդների, հիմնականում ուկրաինացիների և կովկասցիների համար Իրանով անցնող ճանապարհները մեծ ապագայի միակ ճանապարհներն են։ Սև ծովը սևծովյան ժողովուրդների համար ներքին լիճ է», - մի անգամ գրել է կլինիկական ռուսաֆոբ Յուրի Լիպան (ով մեծարվում է որպես ուկրաինական ազգայնականության աշխարհաքաղաքական դոկտրինի հեղինակ)։ Այսպիսով, Փաշինյան-Զելենսկի զույգի ի հայտ գալը քայլ է դեպի Արևմուտքի համատեղ ջանքերի ավելի մեծ համակարգում Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելու համար։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular