ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջարկվում է տնային պայմաններում խնամքի և սոցիալվերականգնողական ծառայությունների մատուցումն իրականացնել միայն պետական հավաստագրերի միջոցով. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական հավաստագրերի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց խնամք և սոցիալ-վերականգնողական ծառայություններ տրամադրելու կարգը հաստատելու մասին» նախագիծը։

2019 թվականից սկսած՝ մրցույթի արդյունքներով, շահառուներին խնամք կամ սոցիալ-վերականգնողական ծառայություն տրամադրվում է կա՛մ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ներում, կա՛մ դրամաշնորհի պայմանագրի հիման վրա՝ հավաստագրված (սոցիալ-վերականգնողական ծառայությունների մատուցման համար հավաստագրումը դեռևս պարտադիր չէ) կազմակերպությունների կողմից։

Նշվում է, որ այս կազմակերպությունները սպասարկում են որոշակի տարածք և պրակտիկայում լինում են դեպքեր, երբ որևէ սոցիալական ծառայություն չի տրամադրվում որևէ համայնքում կամ մարզում։ 2023 թվականից Հայաստանում գործում է ֆունկցիոնալության գնահատման համակարգը։ Ֆունկցիոնալության գնահատման արդյունքում կազմվում է շահառուի ծառայությունների անհատական ծրագիրը, որտեղ հաշմանդամություն ունեցող անձի գնահատված կարիքի հիման վրա արտացոլվում են անհրաժեշտ և առաջարկվող սոցիալական ծառայությունները։ Ուստի, ծառայության տարածքային կենտրոնների կողմից շահառուների կարիքների կրկին գնահատման իրականացման անհրաժեշտությունը բացակայում է և հանգեցնում է լրացուցիչ վարչարարության։ Փորձը ցույց է տալիս, որ շահառուին անհրաժեշտ է տրամադրել հնարավորություն՝ ընտրելու իրեն անհրաժեշտ ծառայությունը այս կամ այն ծառայություն մատուցողից ստանալու հնարավորությունը՝ հաշվի առնելով իր բնակության վայրը, պայմանները և այլն։ Լոգոպեդական, հոգեբանական, էրգոթերապևտիկ, կինեզիոլոգիական կամ ադապտիվ ֆիզկուլտուրա, սուրդոմանկավարժի, տիֆլոմանկավարժի ծառայությունը անհրաժեշտ է տրամադրել նաև որպես առանձին ծառայություն, քանի որ հաշմանդամություն ունեցող անձանց ստվար մասը կարող է չհաճախել ցերեկային կենտրոն, բայց առանձին ծառայություններից օգտվելու կարիք ունենա։

Այսպիսով՝ առաջարկվում է տնային պայմաններում խնամքի և սոցիալ-վերականգնողական ծառայությունների մատուցումը 2027 թվականի հունվարի 1-ից իրականացնել միայն պետական հավաստագրերի միջոցով։ Ոլորտում համակարգվածության և հսկողության ապահովման նպատակով՝ նախագծում սահմանված սոցիալական ծառայությունների մատուցման հնարավորությունը անհրաժեշտ է տրամադրել միայն նման գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեցող կազմակերպություններին, որոնք կնքել են համագործակցության պայմանագիր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ։

Նախագծում չեն ընդգրկվել շուրջօրյա խնամքի տրամադրման հետ կապված իրավակարգավորումներ՝ հաշվի առնելով հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպությունների առանձնահատկությունները և դրանց սակավաթիվ լինելը։ Ապագայում շահառուի շուրջօրյա խնամքի տրամադրումը հնարավոր կլինի իրականացնել հավաստագրի միջոցով՝ անհրաժեշտ ռեսուրսները և պայմանները ապահոված լինելու դեպքում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular