ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վեց տարի անգործություն. Բաքվի բանտերում մնացած հայերի ճակատագիրը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի քաղաքացիները շարունակում են պահվել Բաքվի բանտերում՝ առանց պաշտպանության կամ համակարգային աջակցության։

2020 թվականի պատերազմից հետո Արցախի պաշտպանության համար կռված զինվորների և քաղաքացիական անձանց մի մասը հայտնվել է ադրբեջանական վերահսկողության տակ։ Այդ ժամանակից ի վեր նրանց ճակատագիրը դարձել է քաղաքական լռության և իրավական անորոշության գոտի։ Իրավաբան Ռոբերտ Ամստերդամը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում և այլ միջազգային հարթակներում ներկայացնող փաստաբանները, ինչպես նաև Human Rights Watch-ի ու Amnesty International-ի նման կազմակերպություները պարբերաբար հրապարակում են զեկույցներ ադրբեջանական բանտերում պահվող արցախցի գերիների վիճակի մասին։ Ընդհանուր պատկերը նույն է՝ կալանքի հիմքերի անհստակություն, արդար դատավարության սկզբունքների խախտում, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի մասին հաղորդումներ, բժշկական օգնության սահմանափակում, ընտանիքի հետ կապի բացակայություն։

Վեց տարի շարունակ Հայաստանի կառավարությունը չի կարողացել ձևավորել կայուն և հստակ մեխանիզմ՝ գերիների հետ շփման, նրանց իրավական պաշտպանության և միջազգային ճնշման համակարգման համար։ Գործնականում բացակայում է մեկ կենտրոնացված մարմին, որը կզբաղվի բացառապես այս հարցով և կունենա քաղաքական մանդատ ու ռեսուրսներ։ Արդյունքում գերիների թեման մնում է դիսկրետ, իսկ հրապարակային քնարկումները՝ եզակի և ռեակտիվ։ Այս տարիների ընթացքում իշխող քաղաքական ուժը խորհրդարանական, գործադիր կամ հանրային հարթակներում չի քնարկել նրանց առողջական վիճակը, պահման պայմանները, իրավական կարգավիճակը։ Հարցը չի վերածվել քաղաքական պատասխանատվության առարկայի։

Ամենաուշագրավը հակադրություն է։ Մի կողմից՝ Բաքվի բանտերում գտնվող մարդկանց նկատմամբ պետական անտարբերություն։ Մյուս կողմից՝ Հայաստանի կառավարության պատրաստակամությունը՝ հանգիստ քնարկելու առևտրային ուղիների բացումը, տրանսպորտային կոմունիկացիաները, տնտեսական համագործակցությունը Ադրբեջանի հետ։ Այս դիսկուրսում ստեղծվում է վտանգավոր պատկերացում, թե գերիների հարցը կարելի է «հետաձգել» մինչև ավելի լավ ժամանակներ։ Բայց միջազգային հումանիտար իրավունքում գերիների և կալանավորների իրավունքների պաշտպանությունը չի կարող լինել երկրորդական հարց։ Այն պայմանավորվածություների թեմա չէ, այն պարտավորություն է։

Իրավիճակը փոխելու համար անհրաժեշտ է մի քանի կոնկրետ քայլ։ Առաջին, ստեղծել կառավարության ներսում առանձին միավոր՝ հստակ մանդատով և հանրային հաշվետվողականությամբ, որը կզբաղվի միայն գերիների և անհետ կորածների հարցերով։ Երկրորդ, ակտիվացնել իրավական պայքարը միջազգային դատարաններում՝ ներկայացնելով կոլեկտիվ հայցեր և պահանջելով անկախ մոնիտորինգի հնարավորություն ադրբեջանական բանտերում։ Երորդ, գերիների հարցը դարձնել ցանկացած բանակցության նախապայման՝ հստակ արձանագրելով, որ առանց առաջընթացի այս ուղությամբ տնտեսական և քաղաքական փոխզիջումները անհնար են։ Չորորդ, ապահովել ընտանիքների հետ կանոնավոր կապ և հոգեբանական-իրավական աջակցություն, որպեսզի նրանք չմնան միայնակ պետության անգործության դիմաց։

Մինչդեռ Հայաստանի կառավարությունը հանգիստ քնարկում է առևտրային հարցեր Ադրբեջանի հետ՝ ձևացնելով, թե կալանավորները գոյություն չունեն։ Այս մոտեցումը ոչ միայն խարխլում է պետության հանդեպ քաղաքացիների վստահությունը, այլև թուլացնում է Հայաստանի դիրքերը միջազգային բանակցություներում։ Եթե պետությունը չի կարողանում պաշտպանել իր քաղաքացիներին, երբ նրանք գտնվում են ամենախոցելի վիճակում, ապա բոլոր մյուս քնարկումները՝ խաղության, կայունության և տարածաշրջանային համագործակցության մասին, կորցնում են բարոյական հիմքը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular