ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … հրաձգություն

ՖՈՏՈ

Հրաձգությունը որպես սպորտաձև, թերևս ամենահին սպորտային մրցումներից է: Դրա արմատները գնում հասնում են մինչև հեռավոր անցյալի նետաձգության մրցաշարերը, երբ օգտագործելել են նետ ու աղեղ: Մարդու կողմից հրազենի գյուտից ի վեր միշտ են անցկացվել հրաձգության մրցումներ սկզբից մուշկետներով, ապա  հրացաններով։ Հրաձգային զենքերի գյուտի հետ մեկտեղ փամփուշտներով կրակելը սկսել է վերածվել ինքնուրույն սպորտային կարգի:

15-րդ դարի կեսերից են Շվեյցարիայում սկսել անցկացվել ճշգրիտ հրաձգության մրցաշարեր։ Հետագայում դրանք վերածվել են հրաձգային ազգային առաջնությունների տարբեր տեսակի զենքերից (հրացաններ, ատրճանակներ)։ 1824 թվականին տեղի են ունեցել հրացանից հրաձգության առաջին մրցույթները։ 19-րդ դարում նմանատիպ մրցույթներ ու առաջնություններ սկսեել են կազմակերպվել բոլոր եվրոպական երկրներում: Պիեռ դը Կուբերտենի առաջարկով, ով ատրճանակով հրաձգության ֆրանսիական հանրապետության 7-ակի չեմպիոն էր, հրացանով և ատրճանակով հրաձգությունը ներառվել է 1896 թվականի առաջին ժամանակակից օլիմպիական խաղերի ծրագրում։ Օլիմպիական խաղերի ընթացքում այդ կարգում մեդալների 5 հավաքածու է շնորհվել։ Այդ ժամանակվանից սպորտային հրաձգությունը մշտապես է ներառվել բոլոր օլիմպիական խաղերի ծրագրերում, բացառությամբ 1924 և 1928 թվականների օլիմպիական խաղերի։

Սպորտային հրաձգության աշխարհի առաջին առաջնությունն անցկացվել է 1897 թվականին Լիոնում։ Դրա մասնակիցներն ընդամենը 25 հրաձիգ էին։

1907 թվականը Հրաձգային ֆեդերացիաների միջազգային միության հիմնադրման տարին է: Սկզբնական շրջանում այն ներառում էր ընդամենը 8 մասնակից երկիր։ 14 տարի անց այդ կազմակերպությունը վերանվանվել է Հրաձգության միջազգային միություն, ևս 26 տարի անց այն դարձել է Հրաձգային սպորտի միջազգային միություն։

Ցարական Ռուսաստանում հրաձգության սպորտի մասսայականացումը սկսվել է 19-րդ դարի վերջին։ 1898 թվականին Խաբարովսկում են առաջին անգամ անցկացվել հրաձգության մրցումներ, որոնք խթան են հանդիսացել հետագայում երկրում առաջնությունների և առաջնությունների անցկացման համար: 1917 թվականից սպորտային ակումբները սկսել են դնել խորհրդային հրաձգության դպրոցի հիմքերը։

20-րդ դարում շատ տարբեր ուղղումներ են տեղի ունեցել սպորտային հրաձգության մեջ՝ շնորհիվ հրաձգային զենքերի կատարելագործման հետ: Այսօր Օլիմպիական խաղերը ներառում են հրացանից հրաձգության հինգ դիսցիպլիններ՝ 2 կանանց և 3 տղամարդկանց, նույնքան դիսցիպլինա էլ կա ատրճանակով հրաձգություն դեպքում: Սպորտային հրաձգությունը բավականին բարդ մարզաձև է։ Ճշգրիտ կրակել սովորելը շատ ժամանակ և ջանք է պահանջում: Սպորտային հրաձգությունն օգնում է զարգացնել հաստատակամությունը, սառնասրտությունը, համբերությունը և հաղթելու ցանկությունը: Ներկայումս սպորտային հրաձգությունը դարձել է սպորտաձև, որտեղ մրցույթում հաղթելու համար պետք է սկզբից հաղթես ինքդ քեզ։
 
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular