ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում կընդլայնվի ոչխարաբուծությամբ և այծաբուծությամբ զբաղվող շահառուների շրջանակը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թթ. ծրագիրը  լավարկելու նպատակով՝ Կառավարությունն ընդունել է որոշում։ Որոշման ընդունումը պայմանավորված է ոլորտի զարգացման խթանման, պետական աջակցության ծրագրերի արդյունավետության բարձրացման և կենդանիների հաշվառման միասնական համակարգի կիրառման ապահովման անհրաժեշտությամբ։

Որոշման ընդունումը հնարավորություն կընձեռնի ընդլայնել ոչխարաբուծությամբ և այծաբուծությամբ զբաղվող շահառուների շրջանակը, ավելացնել պետական աջակցությամբ շահառուների կողմից ավելի շատ գլխաքանակ ձեռք բերելու հնարավորությունները, որը կնպաստի տոհմային կենդանիների տեսակարար կշիռի, ոչխարաբուծական և այծաբուծական արտադրանքի ծավալների ավելացմանը։ Ըստ այդմ՝   առաջարկվում է ձեռք բերվող տոհմային կենդանիների առավելագույն գլխաքանակը 300-ից հասցնել 1,000-ի:

Միաժամանակ, նախատեսվում է հստակեցնել ծրագրին մասնակցության համար ներկայացվող փաստաթղթերի շրջանակը՝ ձեռք բերվող կենդանիների գյուղատնտեսական կենդանիների հաշվառման տեղեկատվական համակարգում ներառված լինելու վերաբերյալ տեղեկանքի ներկայացման պահանջ։ Բացի այդ, ձեռք բերված կենդանիների՝ գյուղատնտեսական կենդանիների հաշվառման տեղեկատվական համակարգում ներառված լինելու փաստի ապահովումը կնպաստի կենդանիների հաշվառման ամբողջականության, ծրագրի շահառուների նկատմամբ վերահսկողության արդյունավետության և պետական աջակցության հասցեականության բարձրացմանը։

Ինչպես նշել է  էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, մասնավոր հատվածից ստացել են ազդակներ, որ ավելի մեծ գլխաքանակի դեպքում հնարավոր կլինի ոչ միայն ավելի խոշոր ֆերմերային տնտեսություններ ստեղծել մսի արտադրության համար, այլև արտադրել կաթ և վերամշակել: «Այս առումով առաջարկվում է ծրագրով սահմանված առավելագույն շեմը 300-ից բարձրացնել մինչև 1,000 գլուխ մանր եղջերավոր կենդանու: Միաժամանակ կենդանիների հետագծելիությունն ապահովելու նպատակով նախագծով առաջարկվում է սահմանել նաև պահանջ, որ ներկրված կամ տեղի շուկայից ձեռք բերված տոհմային կենդանիները պետք է գրանցված լինեն գյուղատնտեսական կենդանիների հաշվառման տեղեկատվական համակարգում»,- ասել է փոխնախարարը:

Արման Խոջոյանը նաև տեղեկացրել է, որ նախորդիվ իրականացրած ծրագրերի արդյունքում արդեն շուրջ 2,350 գլուխ մանր եղջերավոր կենդանի է ձեռք բերվել, իսկ այս տարի արդեն հաստատվել է 1,300 գլուխ մանր եղջերավոր կենդանու ձեռքբերման հայտ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular