Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ձեռքի ժամացույց
ՖՈՏՈԱվելի քան մեկ հազարամյակ մարդկությունը զբաղված է եղել տարբեր կառուցվածքի ժամացույցների ստեղծմամբ։ Ինչ մոդելներ միայն չեն ստեղծվել՝ արևային, ջրի, ավազի։ 13-րդ դարի վերջում եվրոպական մայրցամաքում հայտնվել են մեխանիկական ժամացույցներ, դրանք մեծ մեխանիզմ էին, որոնք տեղադրվում էին քաղաքային աշտարակների վրա: Ժամանակի ընթացքում նման ժամացույցների կառուցվածքը այնքան է բարելավվել, որ դրանք սկսել են ցուցադրել նաև մոլորակների ընթացքը կամ լուսնի փուլերը։ Միակ բարդությունը, որը կար ժամացույցի չափերն էր, որը թույլ չէր տալիս այն օգտագործել շարժական, անձնական օգտագործման համար: Այդ հարցում առաջատար դարձավ Նյուրնբերգի բնակիչ գերմանացի Պետեր Հենլայնին։ 16-րդ դարի սկզբին նրան հաջողվեց ստեղծել գրպանի առաջին ժամացույցը։ Այնուամենայնիվ, արդեն 17-րդ դարում մեկ այլ գերմանացի՝ Քրիստիան Հյուգենսը բարելավել այդ թանկարժեք սարքը, որը արդեն չափում էր ժամանակը մինչև 10 վայրկյան սխալով:
Ձեռքի ժամացույցի մասին առաջին հիշատակումներից մեկը կապված է թագուհի Էլիզաբեթ I-ի սիրելի Ռոբերտ Դադլիի հետ, ով նրան ներկայացրել է մի մեխանիզմ, որն անվանել է «ձեռքի ժամացույց»։ Բայց մինչև 19-րդ դարի սկիզբը նման գաղափարը մնացել է ոչ այլ ինչ, քան հազվագյուտ ոսկերչական արհեստ: Երբ Աբրահամ-Լուիս Բրեգեն է ներկայացրել նոր արտադրանք՝ ձեռքի ժամացույց, այն ավելի շուտ կանացի ապարանջան էր, որը նաև կարող էրչափել ժամանակը: Դաստակի վրա ժամացույց կրելը տասնամյակներ շարունակ դարձել է հարուստ կանանց մենաշնորհը: Ամեն ինչ փոխվել է ոչ «մեկ ժամում», բայց բավականին արագ: Դրա պատճառը բազմաթիվ ռազմական բախումներն էին։ Արդյունաբերական հեղափոխությունը երկրների առճակատումը դարձրել է տեխնիկական հնարավորությունների մրցակցություն։ Բանակները դառնում էին ավելի ու ավելի մանևրունակ, և արդեն 1899 թվականի Երկրորդ Բուրական պատերազմի մասնակիցներն են սկսել գնահատել ժամացույցները ոչ թե իրենց նրբագեղության, այլ դրանց հիմնական գործառույթի համար, որն է ժամեր և րոպեներ հաշվելը: Արժե՞ խոսել ձեռքի վրա գտնվող ժամացույցի օգտագործման հեշտության մասին համեմատած ավանդական գրպանի «սոխուկների» հետ:
Հետաքրքիր է այն, որ դեռ 1880 թվականին (Կայզեր Վիլհելմ I-ի անձնական հավանությամբ) պրագմատիկ գերմանացիները գնահատել են Կոնստան Ժիրարի գաղափարը և պատվիրել 2000 ձեռքի ժամացույց: Դրանք հատուկ նախագծված էին նավատորմի սպաների համար և դա եղել է նման մեխանիզմների առաջին խոշոր առևտրային խմբաքանակը։
Ձեռքի ժամացույցները վերջապես և անդառնալիորեն տեղափոխվել են տղամարդկանց դաստակներ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Որոշակի ազդեցություն է ունեցել ավիացիան։ Օդաչուները թռչելով բաց խցիկներում ստիպված էին ոչ միայն տաք հագնվել, այլ նաև իրենց արտաքին հագուստի վրայից ժամացույցներ կրել։ Ձեռքի ժամացույցների ժողովրդականացումը վերջապես է առաջին պլան մղվել։ Ի դեպ, միաժամանակ հայտնվել են նաև թվատախտակներ, որոնց գծանշումները ռադիոակտիվ ֆոսֆորից էին, որը հնարավորություն էր տալիս որոշել ժամանակը անգամ լիակատար մթության մեջ՝ առանց լուսաքողարկման: Բացի այդ, ժամացույցը «ձեռք է բերել» հարվածակայուն ապակի։
20-րդ դարի 30-ական թվականներին ձեռքի ժամացույցների վաճառքն առաջին անգամ գերազանցել է գրպանի ժամացույցների վաճառքին։ Հետագայում, ինժեներական առաջընթացը ընթացել է առանձին բաղադրիչների բարելավման ճանապարհով, օրինակ ավտոմատ լարումը, և ժամացույցի ֆունկցիոնալությունը: Ժամացույցն արդեն ուներ վայրկյանաչափ, մի քանի օրացույց, զարթուցիչ և նույնիսկ այնպիսի սարքեր, ինչպիսիք են հեռավորության սանդղակը:
Ձեռքի ժամացույցների պատմության մեջ նոր դարաշրջան է բացվել քվարցային ռեզոնատորի ներդրմամբ: 1957 թվականն այն տարին էր, երբ Համիլթոնը ներկայացրել է Hamilton Electric 500-ը: Այդ մոդելի ժամացույցը դեռ սլաքով էր, սակայն մոդելն այլևս հինը չէր: Այն չուներ զսպանակ և առանձնանում էր բարձր ճշգրտությամբ։ Հետագա զարգացումը հնարավորություն տվել ստեղծել էլեկտրոնային ժամացույցներ, որոնցում ժամանակը ցուցադրվում է թվային ցուցիչի վրա: Աստիճանաբար ձեռքի ժամացույցները սկսել են ժամը իմանալու դասական գործիքից վերածվել նրան, ինչ մենք այսօր անվանում ենք գաջեթներ:
Նոր հազարամյակում ձեռքի ժամացույցները վերջապես դադարել են կապված լինել միայն ճշգրիտ ժամանակի որոշման հետ և վերածվել են շարժական կայանների։ Կախված օգտատերերի նախասիրություններից նրանք կարող են կազմակերպել աշխատանքային գրաֆիկը, վերահսկել առողջությունը և նույնիսկ հանդես գալ որպես անձնական մարզիչ, գնահատել և կանխատեսել եղանակը...
Կ. Խաչիկյան