ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի գեղեցկուհիներ, որոնք վերջնականապես կորցրել են իրենց նախկին գեղեցկությունը (ֆոտոշարք)

ՖՈՏՈ

Տարիքը շատ քչերին է  գեղեցկացնում, բայց առավել ցավալի  է տեսնել, թե ինչպես է խամրում նրանց գեղեցկությունը, որոնք նախկինում համարվում էին գեղեցկության չափանիշ: Այս ցուցակում հայտնվել են հայտնի գեղեցկուհիներ, որոնք չեն կարողացել պահպանել իրենց նախկին գեղեցկությունը: Եվ խնդիրը ամենևին էլ տարիքը չէ:

Անաստասիա Վոլոչկովա

Որքան էլ զարմանալի լինի, Անաստասիա Վոլոչկովան ժամանակին համարվում էր Ռուսաստանի գլխավոր գեղեցկուհին: Սակայն ժամանակի ընթացքում նա սկսեց տարօրինակ կերպով փոխվել. երեխայի ծնվելուց հետո նա փոքր-ինչ կորցրեց նախկին կազմվածքը, դարձավ անճաշակ և վուլգար,  որոշեց, որ ինքը սեքս-սիմվոլ  է և սկսեց հնարավորինս շատ մերկանալ տեսախցիկների առջև: Նրա յուրաքանչյուր հայտնությունը ուղեկցվում էր սկանդալներով: Այսօր շատ քչերն են հիշում, որ ժամանակին Անաստասիա Վոլոչկովան իսկական նրբաճաշակ գեղեցկուհի էր:

 

Լարա Ֆլին Բոյլ

Լարա Ֆլին Բոյլը հայտնի դարձավ «Թվին Փիքս» սերիալից: Նա համարվում էր 90-ականների ամենագեղեցիկ կանանցից մեկը: Սակայն հետագայում չափից շատ պլաստիկ վիրաբուժությամբ տարվելը արեց իր սև գործը: Այսօր 45-ամյա կնոջ մեջ դժվար է գտնել տղամարդկանց երազանքների  նախկին  հերոսուհուն:

 

Դոնաթելլա Վերսաչի

Versace կայսրության սեփականատեր 60-ամյա Դոնատելլա Վերսաչին, որը գլխավորեց ընկերությունը եղբոր մահից հետո,  սկսեց պլաստիկ վիրաբուժության փորձարկումների երկար շարք իր իսկ վրա, որի սարսափելի հետևանքները մենք տեսնում ենք այսօր: Հմայիչ և էնէրգիայով լեցուն շիկահերից նա վերածվեց պլաստիկ վիրաբուժության իսկական զոհի:

 

Լինդսի Լոհան

29-ամյա դերասանուհին այսօր երևում է իր տարիքից շատ ավելի մեծ, և խնդիրը ամենևին էլ պլաստիկ փորձարկումները չեն: Լինդսիի խամրած գեղեցկության պատճառը նրա կենսաոճն է.  ալկոհոլը, թմրանյութերը, անվերջանալի դատական քաշքշուկները և ազատազրկումները արեցին իրենց սև գործը դերասանուհու արտաքինի  նկատմամբ:

 

Մելանի Գրիֆիթ

 Կարիերայի սկզբում Բարբի տիկնիկի արտաքինով Մելանիին բաժին էին հասնում ուրախ և անհոգ շիկահերների դերեր: Տիկնիկի դեմքի շնորհիվ նա դարձավ Հոլիվուդի սեքս-սիմվոլներից մեկը և նրա հմայքին չկարողացավ դիմագրավել անգամ հայտնի սրտակեր Անտոնիա Բանդերասը: Սակայն ինչ-որ պահի դերասանուհին որոշեց իր արտաքինի վրա ինչ-որ փոփոխություններ կատարել և շեղվեց դեպի պլաստիկ վիրաբուժությունը: Նման շեղումները հաճախ ուղեկցվում են ալկոհոլային և թմրանյութային կախվածությամբ, որն ավելի է արագացնում արտաքինի փոփոխությունները: Արդյունքը Մելանիի անճանաչելիրոնե փոխված դեմքն  է:

 

Մեգ Ռայան

 Փառքի գագաթնակետին հրեշտականման Մեգ Ռայանը  համարվում էր Ամերիկայի սիրելիներից մեկը: Նրա մասնակցությամբ ֆիլմերը ամենահայտնիներից էին: Սակայն 2000-ականների սկզբին Մեգը կատարեց վերին շրթւնքի պլաստիկ վիրահատություն, որը տարիների ընթացքում զգալիորեն աղճատեց նրա դեմքը: Հետո սկսեցին նախկին վիրահատության ուղղման մի շարք այլ վիրահատություններ, դեմքի մաշկի ձգումներ և այլն, ինչի արդյունքում դերասանուհու գեղեցիկ դեմքը  նմանվեց անբնական դիմակի: 53 տարեկանում Մեգ Ռայանը արդեն ամբողջությամբ կորցրել է նախկին հմայքը:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular