ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր՝ էությամբ հայ քրիստոնյաներիս խնդիրն է ձևավորել ազգային իշխանություն. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պատմությունը մեզ սովորեցնում է, որ ցանկացած քաղաքական իշխանություն վաղ թե ուշ կարող է ունենալ շահերի բախում Եկեղեցու հետ։ Բայց կա սկզբունքային տարբերություն աշխատանքային հակասությունների և բացահայտ ուրացումների ու ապազգային կեցվածքի միջև։ Եկեղեցին ապրող, շնչող կառույց է և զարգանում է ժամանակին համահունչ՝ իր առջև դրված խնդիրները լուծելով։

Մինչև 2018 թվականի իշխանափոխությունը մարտահրավերները առաջանում էին բնական ճանապարհով, և, հետևաբար, բնական ճանապարհով էլ հաղթահարվում էին դրանք։ Երկուստեք խստորեն պահպանվում էր «կարմիր գծերը» չանցնելու սկզբունքը։ Պետությունը առաջնորդվում էր առաքելական պատգամով. «Վճարե՛ք ամեն մեկին իրեն հասանելիքը. որին հարկ՝ հարկը, որին մաքս՝ մաքսը, որին երկյուղ՝ երկյուղը, որին պատիվ՝ պատիվը» (Հռոմ. 13։7)։ Իսկ եթե, այդուհանդերձ, առաջանում էին ինչ-որ խնդիրներ, ապա դրանք հանգուցալուծվում էին փոխադարձ հարգանքի և ազգային շահի գիտակցման տիրույթում՝ այնպես, որ հասարակությունը նույնիսկ չէր էլ կասկածում դրանց մասին։ Պետության՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ ունեցած ակնածանքը դրսևորվում էր ամեն պատեհ առիթով։ Հարգանքի դրսևորում էին նաև Հայաստան ժամանող արտասահմանյան պետական բոլոր պաշտոնյաների ու պատվիրակությունների պարտադիր այցելությունները Սուրբ քաղաք Էջմիածին։ Դա վկայում էր նաև, որ ժամանակի գործող իշխանությունները գիտակցում և արժևորում էին Եկեղեցու դերն ու նշանակությունը պետականաշինության գործում։

Այսօր այլ իրականության մեջ ենք հայտնվել։ Իշխանությունները բացահայտորեն հակամարտության մեջ են մտել Եկեղեցու հետ և այն դարձրել են հանրային քննարկման առարկա։ Սա պարզապես անընդունելի է: Դեռևս 12-րդ դարում Սուրբ Ներսես Լամբրոնացին զգուշացնում էր.«Եթե մարմինն ու հոգին հակառակվեն միմյանց, կքայքայվի մարդու առողջությունը։ Նույնպես և եթե թագավորությունն ու քահանայությունը (Պետությունն ու Եկեղեցին) միմյանց դեմ գործեն, ապա կքանդվի երկրի խաղաղությունը»։ Այս պառակտման հետևանքներին ականատես եղանք նաև 2026 թվականի մայիսի 4-5-ին տեղի ունեցած ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովի ժամանակ։ Անվիճելի է, որ այն պատմական նշանակություն ունեցավ, սակայն պատմությունը կարող է ինչպես պատվաբեր լինել, այնպես էլ՝ անպատվաբեր։ Այս հարցը պատմաբանների դատին թողնելով հանդերձ՝ արձանագրենք, որ գագաթնաժողովի կազմակերպման կարևոր թերացումներից էր հյուրերի՝ Մայր Աթոռ չայցելելը։ Օրվա իշխանությունները, ինչպես միշտ, այս անգամ էլ հյուրերի օրակարգում չէին ներառել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելությունը, իսկ քրիստոնյա պաշտոնյաներն էլ իրենց նեղություն չտվեցին մասնավոր այց կատարել դեպի Տիրոջ Իջման Սուրբ Սեղան։ Ըստ իս, նրանք չկարողացան հաղթահարել աշխարհաքաղաքական հարմարվողականության գայթակղությունը։ Այստեղ տեղին է հիշել Տիրոջ հարցը՝ ուղղված իր աշակերտներին. «Ի՞նչ օգուտ կունենա մարդ, եթե ամբողջ աշխարհը շահի, բայց իր հոգին կորցնի» (Մատթ. 16։26)։ Բայց դա արդեն իրենց խնդիրն է, իսկ մեր՝ էությամբ հայ քրիստոնյաներիս խնդիրն է ձևավորել ազգային իշխանություն, որը կվերականգնի մեր Պետության հոգևոր ու քաղաքական ամրությունն ու անսասանությունը։

ԳԵՆԱԴԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular