ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … գինու շշի խցանում

ՖՈՏՈ

Երբ դուք գնում եք մի շիշ գինի, պատրաստ եղեք խմել ամբողջ պարունակությունը մեկ երեկոյի ընթացքում: Ի վերջո, այն բացելուց հետո դուք չեք կարողանա նորից խցանը հետ մղել շշի բացվածքի մեջ: Բայց ինչպե՞ս են դա անում գինեգործները:

Ինչպես են անտեղավորելին տեղավորում, ինչպե՞ս են գինու խցանները մղվում շշերի մեջ, եթե դրանց տրամագիծը շատ ավելի մեծ է, քան շշի պարանոցը:

Իրականում այստեղ ոչ մի կախարդանք էլ չկա: Մաքուր ֆիզիկա է:

Հաջորդ անգամ, երբ բացեք գինու կամ շամպայնի շիշը, ուշադրությւուն դարձրեք նրան, որ խցանն աստիճանաբար ընդարձակվում է, երբ դուրս է գալիս պարանոցից: Այն կարող է մոտ մեկուկես անգամ ավելի մեծ լինել, քան շշի պարանոցն է, վերջինիս տրամագիծը 18 մմ է, իսկ խցանինը 24 մմ։

Հայտնի է, որ խցանածառի կաղևից ստեղծված խցաններն ունեն լավ առաձգականություն և կարող են սեղմվել իրենց լայնության մոտավորապես կեսի չափով առանց ճկունության կորստի: Դա է այն պատճառներից մեկը, որ հենց նման խցաններ են սկսել  օգտագործել գինու շշերը կնքելու համար։ Խցանափայտն ունի խիտ կառուցվածք, որը թույլ է տալիս նվազագույնի հասցնել թթվածնի մուտքը շշի մեջ և հետևաբար երկար ժամանակ պահպանել գինու համն ու որակը: Խցանափայտի մեկուսիչ հատկությունները նաև կանխում են խոնավության ներթափանցումը գինու մեջ, ինչը ևս պաշտպանում է այն փչանալուց: Բացի դա բնական խցանը քիմիապես ռեակցիայի մեջ չի մտնում գինու հետ, ինչը թույլ է տալիս գինուն պահպանել իր բնական համն ու բույրը: Արդյունքում խցանածառի կեղևից պատրաստած խցանով պատշաճ կնքված շիշը կարող է պահպանվել տասնամյակներ շարունակ չկորցնելով իր որակները:

Բացի այդ ամենը խցանափայտի խցանների օգտագործումն ավելի էկոլոգիապես մաքուր է, քան պլաստիկների օգտագործումը, քանի որ դրանք պատրաստված են վերականգնվող ռեսուրսից՝ խցանի ծառերի կեղևից: Գումարած այս ամենին այդ բնական խցանը  ունի լավ ջերմամեկուսիչ հատկություն, որն օգնում է պահպանել կայուն ջերմաստիճան շշի ներսում:
Հիմա ամենահետաքրքիրի մասին. ինչպե՞ս են լայն խցանները մղվում շշի բարակ պարանոցի մեջ: Նախքան այն շշի մեջ դնելը, խցանը սեղմում է հատուկ մեքենայի միջոցով նրանից հեռացնելով ավելորդ օդը, այնուհետև մամլիչով խրում պարանոցի մեջ։ Էլաստիկությունը բարձրացնելու համար այն կարելի է նախ մշակել գոլորշով կամ եռացող ջրով և միայն այնուհետև ենթարկվել վերը նկարագրված մանիպուլյացիաներին: Հենց խցանը մտնում է շշի մեջ, այն սկսում է ընդլայնվել ընդգրկելով շշի ամբողջ պարանոցը և սերտորեն նստել ներքին պատերին հուսալիորեն պաշտպանելով շշի ներքին պարունակությունը արտաքին գործոններից:

Փրփրուն գինիների համար խցանները մի փոքր տարբերվում են, դրանք սնկի տեսք ունեն, բայց դրանց շշի պարանոցի մեջ հրելու գործընթացը մոտավորապես նույնն է։ Խցանի ձևն ապահովում է բեռնարկղի ներսում անվտանգ տեղավորում և թույլ չի տալիս, որ այն պատահաբար դուրս թռչի ուժեղ ներքին ճնշման պատճառով: Բայց այնուամենայնիվ հուսալիության համար խցանի դուրս ցցված հատվածը նաև լրացուցիչ ամրացվում է մետաղալարե շրջանակով՝ մյուզլով:
 
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular