Հայաստանում կան մարդիկ, ովքեր ունեն ռևшնշիստական հայացքներ․ դա չի կարող դրական արդյունքների հանգեցնել․ Բայրամով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջան-Հայաստան սահմանի սահմանազատման աշխատանքները շարունակվում են, լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը։
«Փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը այցելել է Հայաստան, և ստորագրվել են երեք փաստաթղթեր, որոնք ուրվագծում են հետագա աշխատանքների ընթացակարգերը», - ադրբեջանական APA-ի փոխանցմամբ` ասել է Բայրամովը։
Նա հայտարարել է, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր ունեն ռևանշիստական հայացքներ, և դա չի կարող դրական արդյունքների հանգեցնել։