ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հիբրիդային պատերազմի անվան տակ՝ ազդեցության նոր մեխանիզմներ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում քաղաքական գործընթացների շուրջ վերջին զարգացումները ավելի հաճախ են առաջ բերում արտաքին ազդեցության և ներքին քաղաքական կյանքի վրա միջազգային դերակատարների ներգրավվածության վերաբերյալ հարցադրումներ։ Հատկապես ընտրական գործընթացների մեկնարկից հետո հանրային դաշտում ակտիվացել են քննարկումները այն մասին, թե արդյոք Հայաստանի ներքին քաղաքական կյանքում տեղի ունեցող որոշ գործընթացներ արդեն դուրս չեն եկել սովորական դիվանագիտական հարաբերությունների շրջանակներից։

Վերջին շրջանում հաճախ է խոսվում այն մասին, որ եվրոպական կառույցները Հայաստանում ձևավորել են արագ արձագանքման խմբեր, որոնք պաշտոնապես ներկայացվում են որպես հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի մեխանիզմներ։ Սակայն քաղաքական և փորձագիտական շրջանակներում ավելի ու ավելի հաճախ են հնչում տեսակետներ, թե այդ կառույցների գործունեությունը երբեմն ընկալվում է ոչ միայն որպես տեղեկատվական անվտանգության ապահովման փորձ, այլ նաև որպես ներքաղաքական գործընթացների վրա ազդեցություն գործադրելու միջոց։

Առանձնահատուկ ուշադրություն է հրավիրվում նաև սոցիալական ցանցերում և տարբեր հարթակներում հայկական ալիքների, էջերի ու հրապարակումների արգելափակման դեպքերին։ Ընդդիմադիր շրջանակներում համոզված են, որ սահմանափակումների հիմնական թիրախում հայտնվում են այն օգտատերերն ու հարթակները, որոնք քննադատում են գործող իշխանությանը կամ ունեն ընդդիմադիր դիրքորոշում։ Այս ամենը, ըստ նրանց, արդեն հարցականի տակ է դնում խոսքի ազատության և ժողովրդավարության մասին հնչող հայտարարությունները։

Քաղաքական վերլուծաբանների մի մասը նշում է, որ ցանկացած երկրի համար ուժեղ դիվանագիտության հիմքում պետք է լինի սեփական պետական և ազգային շահերի պաշտպանությունը։ Նրանց կարծիքով՝ անվտանգությունը չի կարող կառուցվել այնպիսի հարաբերությունների վրա, որտեղ պետությունը աստիճանաբար կորցնում է ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունը և արտաքին կենտրոններից կախվածության մեջ է հայտնվում։

Հայաստանի արտաքին քաղաքական ուղղության շուրջ վերջին զարգացումները ևս շարունակում են մտահոգություններ առաջացնել։ Փորձագիտական շրջանակներում ավելի հաճախ են քննարկվում այն սցենարները, որոնց համաձայն՝ առաջիկայում կարող է խորանալ Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա ճգնաժամը։ Ըստ այդ գնահատականների՝ հարաբերությունների հնարավոր լիակատար խզումը կարող է ծանր հետևանքներ ունենալ երկրի տնտեսության, անվտանգության և սոցիալական կայունության վրա։

Մասնագետների համոզմամբ՝ նման զարգացումների հիմնական բեռը առաջին հերթին կրելու է հասարակ քաղաքացին։ Տնտեսական խնդիրները, սոցիալական լարվածությունը և արտաքին քաղաքական անորոշությունները կարող են անմիջական ազդեցություն ունենալ մարդկանց առօրյա կյանքի վրա։ Այդ պատճառով էլ քաղաքական զարգացումների շուրջ քննարկումները գնալով ավելի սուր և մտահոգիչ բնույթ են ստանում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular