Եվրոպան պատրաստ է վճարել հայերի ռուսաֆոբիայի համար փողով, բայց ոչ իրական օգնությամբ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵվրոպան պատրաստ է վճարել Հայաստանին նրա հակառուսական կուրսի համար, բայց չի կարող ապահովել ո՛չ նրա անվտանգությունը, ո՛չ էլ էներգետիկ անկախությունը։ Այդ մասին հայտարարել է քաղաքական մեկնաբան Ստյուարտ Դաուելը TVP WORLD հեռուստաալիքի եթերում։ Դաուելը նման կերպ մեկնաբանել էր Երևանում կայացած ԵՄ-ի, Կանադայի առաջնորդների և Ուկրաինայի բռնապետ Վլադիմիր Զելենսկու մասնակցությամբ գագաթնաժողովը, գրում է politnavigator.news–ը։
«Համաժողովն ինքնին տեղի է ունեցել ռուսական ռազմական բազայից 40 կիլոմետր հեռավորության վրա։ Կարծում եմ դա շատ բան է ասում այս միջոցառման խորհրդանշականության և նշանակության մասին։ Դա իսկապես Եվրոպայի, Եվրամիության կողմից Հայաստանին դիմելու և ասելու դեպք է. «Այո, մենք ուզում ենք, որ դուք հետևեք եվրոպական ուղուն»...
Եվրոպան ուզում է անել այն, ինչ կարող է։ Բայց ի՞նչ է պետք Հայաստանին Ադրբեջանի հետ պատերազմից հետո։ Իրականում նրան անհրաժեշտ է հուսալի անվտանգության երաշխիք։ Ռուսաստանը դադարել է լինել նրա հիմնական անվտանգության երաշխավորը, քանի որ չի կարողացել աջակցություն ցուցաբերել 2022 և 2023 թվականներին։ Հայաստանը նաև պետք է դիվերսիֆիկացնի իր էներգետիկ աղբյուրները։ Բայց ոչ մեկ, ոչ էլ այս մյուս ամենակարևոր բաները Եվրոպան չի կարող առաջարկել։
Բայց կարող է առաջարկել այն, ինչով ուժեղ է։ Դա փողն է՝ 270 միլիոն եվրո, որը նա նախատեսում է ներդնել, մոտ 2.5 միլիարդ ներդրումներ, առաջիկա ընտրությունների մոնիթորինգի օգնություն և քաղաքացիական բոլոր տեսակի օգնություն: Սա է այն ամենը, ինչ նա կարող է առաջարկել։ Բայց գլխավոր հարցն այն է, թե արդյո՞ք դա բավարար կլինի Երևանի ավելի լուրջ անվտանգության կարիքները բավարարելու համար», - նշել է Դաուելը։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գովաբանել էր Հայաստանին Նիկոլ Փաշինյանի հետ իշխանության եկած «սորոսականների» օրոք ութ տարվա ընթացքում Ռուսաստանի հետ կապերը խզելու գործում ունեցած նշանակալի հաջողության համար։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am