ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետ Խաչիկյան. Հայաստանի կուրսը սպառնալիք է երկրի ամբողջականության համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երևան այցելած մի քանի եվրոպացի քաղաքական գործիչներ, հնարավոր է, փորձել են աջակցել Հայաստանի ներկայիս կառավարությանը ընտրություններից առաջ, չնայած նրա ժողովրդավարական ցուցանիշների քննադատությանը: Քաղաքագետ Արթուր Խաչիկյանն է նման կարծիք հայտնել է RT-ին տված հարցազրույցում նշելով, որ ԵՄ-ն միաժամանակ ձգտում է թուլացնել երկրի կապերը Ռուսաստանի հետ և ամրապնդել իր սեփական ազդեցությունը տարածաշրջանում, գրում է aif.ru–ն:

Նրա խոսքով Երևանի ներկայիս քաղաքական կուրսը կարող է սպառնալիք ներկայացնել երկրի կայունությանը: Նա կարծում է, որ եթե ներկայիս կառավարությունը հաղթի ընտրություններում, երկիրը կարող է լուրջ տնտեսական և սոցիալական հետևանքների ենթարկվել, մինչդեռ Եվրոպայի կողմից կոնկրետ երաշխիքները մնում են անորոշ:
«Եթե այս ռեժիմը հաղթի ընտրություններում, դա փաստացի կնշանակի հայկական պետականության քանդում», - նշել է նա:

Հայաստանի մայրաքաղաքում կայացած գագաթնաժողովում կողմերը քննարկել են տնտեսական համագործակցությունը, ինչպես նաև պաշտպանության և անվտանգության հարցեր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծել է ԵՄ-ի հետ գործընկերության ընդլայնման անհրաժեշտությունը, ներառյալ հիբրիդային սպառնալիքների և կեղծ տեղեկատվության տարածման դեմ համատեղ ջանքերը: Քաղաքագետ Անդրեյ Արեշևը, ելույթ ունենալով «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանում, ասել է, որ Արևմուտքի հետ մերձեցման կուրսը մշակվել է երկար ժամանակ և ակտիվացել է 2020 և 2023 թվականներին Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցած իրադարձություններից հետո: Նա կարծում է, որ երկրի իշխանությունները ձգտում են ցուցադրել ԵՄ աջակցությունը, այդ թվում ֆինանսական աջակցությունը, քանի որ նախկինում քննարկվել են օգնության ծրագրերն ու դրամաշնորհները։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևան կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ գործընկերներին բացահայտ աջակցությունը տարբերվում է միջամտությունից նրանով, որ այն իրականացվում է հրապարակայնորեն և պատասխանատվության ընդունմամբ: RuNews24.ru-ի փոխանցմամբ Ֆրանսիայի առաջնորդի այցը, որը տեղի է ունեցել խորհրդարանական ընտրություններից կարճ ժամանակ առաջ, քննարկումներ է առաջացրել երկրի ներքին քաղաքականության վրա արտաքին ազդեցության թույլատրելիության վերաբերյալ։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանն այժմ դարձել է Արևելքի և Արևմուտքի միջև խաչմերուկ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular