Գերմանիայում անհայտ անձինք բանկի աշխատակիցների են պատանդ վերցրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնհայտ անձինք Գերմանիայում բանկի աշխատակիցների են պատանդ վերցրել։
Հանցագործները հարձակվել են Զինցիգ քաղաքի կենտրոնում Ֆոլքսբանկի մասնաճյուղ ժամանած դրամարկղի աշխատակցի վրա, որը կանխիկ գումարով ժամանել է դեպքի վայր։ Այնուհետև նրանք մտել են բանկի շենք ու պատանդներին պահում են ներսում։
Քաղաքի կենտրոնը շրջափակվել է, իսկ բանկի շենքը՝ ոստիկաններով։ Անվտանգության ուժեր են նաև դեպքի վայր ժամանել։ Պատանդների ազատագրման գործողություն է ընթանում։