Ծանոթ ու միաժամանակ անհայտ … հագուստի գոլորշամաքրիչ
ՖՈՏՈԹեթև և մանևրելի գոլորշամաքրիչը իսկական օգնական է յուրաքանչյուր տնային տնտեսուհու համար: Ցանկացած առարկա կամ մակերես, որը չի փչանում խոնավության և ջերմաստիճանի ազդեցության տակ, անմիջապես կմաքրվի առանց որևէ ջանքի: Այդ սարքով հագուստի վրայի յուղոտ բիծն այլևս խնդիր չէ։ Մեկ շարժում և կեղտ չկա, և որպես բոնուս՝ կատարյալ արդուկված իր։
Իսկ ինչպե՞ս էին մարդիկ կարգի բերել իրենց զգեստապահարանի իրերը արդուկի ու գոլորշամքրիչի հայտնվելուց շատ առաջ: Ամենուր լվանալը նույնն է եղել, բայց արդուկելը բոլորովին այլ խնդիր էր։ Հին Չինաստանում օգտագործում էին արդուկի նման սարք։ Այն նման էր տապակի, որի մեջ տաք ավազ կամ ածուխ էին լցնում։ Հույներն այդ նպատակների համար օգտագործում էին տաք ձողեր, իսկ եվրոպացիները փայտերով մեծ տաք քարեր էին շարժում իրենց հագուստի վրա։
Բայց գոլորշու գեներատորն այլ խնդիր է՝ դրանով կարելի է արագ և հեշտությամբ մաքրել և միաժամանակ արդուկել հագուստը: Մարդիկ գոլորշու յուրահատուկ հատկությունները վաղուց են նկատել։ Մեր նախնիները գոլորշի էին օգտագործում կենդանիների կոշտ կաշին մշակելու համար, որից հետո այն դառնում էր մաքուր և հնազանդ կարելու համար: 1679 թվականին ֆրանսիացի ֆիզիկոս և մաթեմատիկոս Դենիս Պապենը հորինել է կրկնակի կաթսան։ Գործողության սկզբունքը պարզ է. երբ հեղուկը տաքացվում է մինչև 100 աստիճան Ցելսիուս, այն վերածվում է գազային վիճակի, մոլեկուլների միջև հեռավորությունը մեծանում է, ճնշումը մեծանում է, և գոլորշին դուրս է գալիս: Սարքը ճանաչվել ու գնահատվել է: Օրինակ նման սարքով սնունդը գոլորշու եփելիս ավելի քիչ խոնավություն, հանքանյութեր, աղեր և վիտամիններ են կորչում, քան ջերմային մշակման այլ մեթոդներով:
Մշակման հաջորդ փուլը գոլորշու ախտահանիչ հատկությունների բացահայտումն էր։ 1881 թվականին գիտնականները պարզել են, որ այն ունակ է սպանել միկրոօրգանիզմներին։ Գոլորշին սկսել են կիրառվել բժշկության մեջ ամենուր՝ վիրաբուժական գործիքների մանրէազերծման, վերքերի բուժման մեջ։ Մարդիկ այնքան էին ապշել տաք գոլորշու այդ հատկություննից, որ նույնիսկ փորձել են բուժել տուբերկուլյոզը այդ մեթոդով։
Քսաներորդ դարի սկզբին գիտնականներին մտահոգում էր գոլորշային ախտահանիչ սարքի՝ ավտոկլավի ներսում ջերմաստիճանը վերահսկելու հարցը։ Երբ այն հասնում է հարյուր աստիճանի, հեղուկը վերածվում է գոլորշու, ջուրը սկսում է գոլորշիանալ, որն այնքան էլ արդյունավետ չէ։ Ամերիկացի գիտնականները մշակել են մի համակարգ, որը հնարավորություն է տալիս վերահսկել ջրի տաքացման ջերմաստիճանը կաթսայում։ Այժմ, երբ ջերմաստիճանը մոտեցել է 100 աստիճանին, ավելորդ ճնշում է ստեղծվում, ինչը հանգեցնում է գոլորշիացման նվազմանը։ Այս զարգացումների շնորհիվ էլ գոլորշու գեներատորները սկսել են գործածվել որպես կենցաղային տեխնիկա:
1950 թվականին գերմանացի ինժեներ Ալֆրեդ Կարչերը՝ Karcher ընկերության հիմնադիրն է ստեղծեց առաջին գոլորշամաքրիչը՝ DS 350-ը: Այն մեխանիկական տեսանկյունից այնքան կատարյալ էր ստացվել, որ դրա արտադրության տեխնոլոգիան մինչ օրս էլ օգտագործվում է: 1974 թվականից ընկերությունը սկսել է բարձր ճնշման ապարատների արտադրություն: Նոր ուղղությունից բացի փոխվել է նաև ապրանքների գույնը՝ կապույտից դեղին։ 1980 թվականին արտադրվել են բազմաթիվ կենցաղային իրեր տարբեր նպատակների համար՝ տարածքների մաքրում, մեքենաների լվացում, շենքերի ճակատների մաքրում։ Շուտով շարքը համալրվել է փոշեկուլներով։ Արտադրությունը արագ է աճել։ 1984 թվականին շուկա է մտել հագուստի գոլորշամաքրիչ HD 555 profi-ին: Ընկերությունը ստացել է գոլորշու վրա հիմնված սարքերի տասնյակ արտոնագրեր։ Այդ ժամանակվանից շատ բան չի փոխվել, փոխվել է միայն սարքերի չափերն ու դիզայնը, իսկ գործողության սկզբունքը մնացել է նույնը։
Կ. Խաչիկյան