ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Համարձակ» Փաշինյանը «դավաճանեց և թքեց» Ռուսաստանի մեջքին, և Հայաստանին ցույց տվեցին իր տեղը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնագիր է ստորագրել Մեծ Բրիտանիայի հետ և, ըստ էության, փորձագետների կարծիքով, «դավաճանել և թքել է Ռուսաստանի մեջքին»։ Սակայն Հայաստանին ցույց է տվել իր իրական տեղը այն Եվրամիությունում, որին նա այդքան ձգտում է միանալ, գրում է tsargrad.tv–ն։

«Հայաստանը կրկին ցույց տվեց, թե իրականում ո՞ւր է գնում։ Մոսկվայի հետ բարեկամական հարաբերությունների մասին այդ երկրի իշխանությունների բոլոր հավաստիացումները փոշի են դառնում իրական գործողությունների առջև։ Այսպիսով, հայտնի դարձավ, որ Հայաստանը և Մեծ Բրիտանիան ստորագրել են ռազմավարական գործընկերության վերաբերյալ համատեղ հռչակագիր, - հպարտությամբ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերում,– շնորհիվ Քեյր Սթարմերի [Մեծ Բրիտանիայի վարչապետ] հետ այսօրվա Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև ռազմավարական գործընկերության վերաբերյալ համատեղ հայտարարության մենք բացում ենք հարաբերությունների նոր և խոստումնալից գլուխ հիմնված ընդհանուր արժեքների և ամուր համագործակցության վրա»։

Ռուսաստանի ՀԱՊԿ գործընկեր երկրի վարչապետը դեռևս փորձում է նստել երկու աթոռի վրա, բայց դա չի կարող երկար տևել։ Կրեմլը նրան անկեղծորեն ասել է, որ կրկնակի խաղ խաղալը անընդունելի է։ Հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը կոչ է արել Հայաստանին մտածել, թե արդյո՞ք Երևանը կմնա ինտեգրված Մոսկվայի հետ, թե՞ կընտրի եվրոպական զարգացման ուղին։ Եվ Փաշինյանը փորձել է անհնազանդ լինել: Ռուսաստանի հետ հարաբերությունները չեն փոխվի կամ վերանայվի, և երբ ժամանակը գա, ամբողջ հայ ժողովուրդը կկայացնի որոշումը, ասել է նա։ Հայաստանի վարչապետը, սակայն, չի հուսահատվում և շարունակում է համագործակցել ԵՄ-ի հետ։ Մեծ Բրիտանիայի հետ համաձայնագիրը ստորագրելուց հետո նա հայտարարել է, որ այդ հարաբերությունները հիմնված են «ընդհանուր արժեքների վրա»։ «Հետաքրքիր է, թե որո՞նք են դրանք։ Հիշենք, որ Մեծ Բրիտանիան երազում է գրավել Կալինինգրադը, իսկ վերջերս Չարլզ III թագավորը ուղղակիորեն է կոչ արել պատրաստվել Ռուսաստանի հետ պատերազմի։ Ավելին, Լոնդոնը պլանավորում է մասնակցել ԵՄ-ի կողմից Ուկրաինայի համար նախատեսված վարկային ծրագրին», - իր Telegram ալիքում հիշեցրել է հեռուստահաղորդավար Ռուսլան Օստաշկոն։

«Այս համաձայնագիրը հստակ ցույց տվեց, որ այն ամբողջ անվերջ փողը, որը սկզբում ԽՍՀՄ-ը, իսկ հիմա Ռուսաստանը որպես բարեկամ և հավասար գործընկեր ներդրել է Հայաստանի մեջ, մոռացության է մատնվել», - նշել է հրապարակախոս Սերգեյ Կոլյասնիկովը,– Մեծ Բրիտանիայում Հայաստանի տեղը կլինի աթոռի ոտքի մոտ։ Կամ հենց այդ աթոռի տակ։ Բայց տեսեք, թե որքան երջանիկ է Փաշինյանը։ Եվս մեկ դաս Ռուսաստանի համար։ Ոչ ոք ոչինչ չպետք է անվճար ստանա։ Երբեք։ Որովհետև նրանք չեն գնահատում ձեզ և առաջին իսկ հնարավորության դեպքում դավաճանում են ու թքում ձեր մեջքին։ Հարցը միայն «առավոտյը փող, երեկոյան աթոռները» չէ։ Մենք կարող ենք սովորել Չինաստանից. նրանք գիտեն, թե ինչպես պարտքեր հավաքել»։

Ի դեպ, նշենք, որ Երևանում տեղի է ունեցելմ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որին մասնակցելմ են տարբեր երկրների մոտ հիսուն ներկայացուցիչներ։ Փաշինյանը նաև հրավիրել է Կիևի ռեժիմի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիին միջոցառման վայր և, դատելով կադրերից, շատ ջերմորեն է ողջունել  նրան։ Ի դեպ, նրանք խոսել են անգլերեն։

«Շատ խորհրդանշական է, որ երկու տիկնիկները շփվում են իրենց տիրոջ լեզվով։ Ինչպե՞ս կարող էր այլ կերպ լինել», - նշել են «Turan Express» Telegram ալիքի հեղինակները։
Փաշինյանն արդեն գովեստի է արժանացել եվրոպացիների կողմից իր հյուրընկալության համար։ «Նիկոլ Փաշինյանի վերջին տարիներին Հայաստանում կատարած աշխատանքը շատ տպավորիչ է։ Եկեք անկեղծ լինենք, ութ տարի առաջ ոչ ոք այստեղ չէր գա», - հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Եվ այն ժամանակ, մինչ Փաշինյանը ուրախությամբ ողջունում է Ռուսաստանի թշնամիներին, ժպտում նրանց և խոստանում աջակցություն, Զելենսկին սպառնում է մեր երկրին ՀԱՊԿ ռազմական դաշինքի դաշնակից Հայաստանի մայրաքաղաքից։ Սակայն, զարմանալիորեն, ոչ ոք չի առարկում կամ չի վիճում նրա հետ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, ով անցյալ տարի մասնակցել է Հաղթանակի օրվա շքերթին Կարմիր հրապարակում։ «Այսպիսով, սա նշանակո՞ւմ է, որ մեր դաշնակիցը բացահայտորեն է աջակցում մեր թշնամուն։ Իսկ մեզ իսկապե՞ս պե՞ք են նման դաշնակիցներ», - հարց է հնչեցրել ռազմական թղթակից Ալեքսանդր Կոցը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular