ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոչ ենք անում Եվրահանձնաժողովին պատժել Ադրբեջանին իր հանցանքների համար և դիմել կոնկրետ քայլերի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի հայտարարությունը ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի վերաբերյալ․

«ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը նկատի է ունենում Երևանում անցկացված ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովի պատմական նշանակությունը։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի ներկայությունը ազդարարում է եվրոպական ղեկավարության ողջունելի պատրաստակամությունը՝ անմիջականորեն ներգրավվելու հայ հասարակության հետ։ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը, այնուամենայնիվ շեշտում է, որ դիվանագիտական ներկայությունը այժմ պետք է վերածվի կոնկրետ գործողությունների, որոնք կպաշտպանեն Հայաստանի ինքնիշխանությունն ու նրա ժողովրդի իրավունքները։

Մինչ գագաթնաժողը ՀՀ-ԵՄ հարաբերություններում արձանագրեց «նոր գլուխ», մենք ԵՄ ղեկավարներին հիշեցնում ենք, որ այս հարաբերության հիմքը՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA), ենթադրում է դատական խստապահանջ բարեփոխումներ, ինստիտուցիոնալ դիմակայունություն և ժողովրդավարական արժեքների ամրապնդում։ Որպեսզի «Հայաստանի ապագան որոշվի ազատ և ժողովրդավար ձևով՝ իր քաղաքացիների կողմից», անհրաժեշտ է իրականացնել համապարփակ փոփոխություններ՝ ապահովելու ընտրական ամբողջականությունը, ընդդիմության իրավունքները, լրատվամիջոցների անկախությունը և ընտրական գործընթացի ընթացքում արտաքին միջամտություններից պաշտպանությունը՝ մի հասկացություն, որը, ցավոք, այս նույն գագաթնաժողովի ընթացքում որոշ եվրոպացի ղեկավարների կողմից չկիրառվեց։

Համատեղ հռչակագիրը ընդգծում է համագործակցության երեք հիմնական ուղղություն՝ էներգետիկա, կապակցվածություն և թվային ենթակառուցվածք։ Թեև այս տնտեսական հենասյուները կարող են կենսական լինել երկարաժամկետ աճի համար, եթե կիրառվեն ռազմավարական կերպով և ներքին բարեփոխումների հետ համադրաբար, Հայ դատի Եվրոպայի գրասենյակը հարց է բարձրացնում, թե ինչպես այս տեխնիկական նախագծերը կուժեղացնեն Հայաստանի անմիջական անվտանգությունը, եթե դրանք չուղեկցվեն տարածաշրջանային ագրեսիայի դեմ հստակ դիրքորոշմամբ։

Կարևոր է նկատել, որ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը խոր մտահոգություն և հիասթափություն է արտահայտում գագաթնաժողովի պաշտոնական քննարկումներից Արցախի ամբողջական բացակայության վերաբերյալ, չնայած Եվրոպական խորհրդարանի հստակ մանդատին (2026 թ. ապրիլի 30-ի բանաձև), որը բացահայտորեն՝

  1. դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումը,
  2. պահանջում է Բաքվում պահվող հայ պատանդների և ռազմագերիների անհապաղ ազատ արձակում,
  3. կոչ է անում պաշտպանել և միջազգային մոնիթորինգի ենթարկել Ադրբեջանի կողմից ներկայումս ոչնչացվող հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը։

Գագաթնաժողովի համատեղ հռչակագիրը լուռ մնաց այս գոյաբանական խնդիրների վերաբերյալ։ Այս բացթողումը կտրուկ հակասություն է Եվրոպական խորհրդարանի կոչին՝ արդարության և միջազգային երաշխիքների ներքո Արցախի տեղահանված ժողովրդի վերադարձի իրավունքի վերաբերյալ։

Հայ դատի Եվրոպայի գրասենյակը համաձայն է Եվրոպական խորհրդարանի հետ, որ «ժողովրդավարական դիմակայունությունը» չի կարող գոյություն ունենալ վակուումում։

Եթե ԵՄ-ն պետք է լինի իրական ռազմավարական գործընկեր, ապա այն պետք է գործի իր իսկ ժողովրդավարական մանդատների հիման վրա։

Մենք կոչ ենք անում Եվրոպական հանձնաժողովին դուրս գալ ենթակառուցվածքային պլանավորման շրջանակներից և ձեռնարկել կոնկրետ քայլեր՝ Ադրբեջանին իր հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Ռազմավարական կապակցվածությունը չպետք է իրականացվի իրենց հայրենական տներից էթնիկ զտման ենթարկված 150000 հայերի համար արդարություն ապահովելու հաշվին»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular