ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանում լրտեսության մեղադրանքով բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Պետական անվտանգության ծառայության հաղորդմամբ, վերջին մի քանի ամսվա ընթացքում ինտենսիվորեն իրականացված միջոցառումների արդյունքում, լրտեսության, օտարերկրյա հատուկ ծառայության հանձնարարությամբ տեղեկատվության հավաքագրման և փոխանցման մեղադրանքով ձերբակալվել է Վրաստանի քաղաքացի:

Ձերբակալվածը պետական կառույցներից մեկում բարձր պաշտոն էր զբաղեցնում:

«Տարբեր, այդ թվում՝ գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցներով հաստատվում է, որ պետական կառույցներից մեկում բարձր պաշտոն զբաղեցնող հանրային ծառայողը, ի վնաս երկրի շահերի, օգտագործելով իր ներկայիս ծառայողական դիրքը, նախկինում զբաղեցրած պաշտոնը և տարբեր գերատեսչություններում ունեցած անձնական կապերը, ի շահ օտարերկրյա հատուկ ծառայությունների, պարբերաբար իրականացրել է տեղեկատվության հայթայթում և փոխանցում նրանց:

Ձերբակալվածը օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչի հետ ունեցել է բարձր մակարդակով կազմակերպված կոնսպիրատիվ բնույթի պարբերական շփումներ, հանդիպումները ծրագրվում էին վերծանված, երկկողմանի կապի կիրառմամբ և անցկացվում էին տարբեր վայրերում՝ նախապես համաձայնեցված պայմանների խիստ պահպանմամբ: Տեղեկատվության տրամադրումն իրականացվում էր ինչպես դեմ առ դեմ շփման, այնպես էլ էլեկտրոնային միջոցների կիրառմամբ:

Օտարերկրյա հատուկ ծառայությանը փոխանցված տեղեկատվությունը ներառում էր տարբեր կատեգորիաների գաղտնի տվյալներ, որոնք կապված էին Վրաստանում ընթացող քաղաքական-տնտեսական գործընթացների, ուժային կառույցներում և անվտանգության ստորաբաժանումներում տիրող իրավիճակի հետ, տեղեկություններ էթնիկ և կրոնական փոքրամասնությունների մասին և տեղեկատվության փոխանցման պատվիրատուներին հետաքրքրող այլ տվյալներ: Ձեռք բերված ապացույցներով հաստատվել է նաև, որ ձերբակալված անձը, օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչի հանձնարարությամբ, աշխատել է նաև տեղեկատվական հարթակների ստեղծման ուղղությամբ, որոնց նպատակն էր մեդիա ոլորտի ներկայացուցիչների ներգրավումը և նշված ցանցի կիրառմամբ օտարերկրյա հատուկ ծառայության հետաքրքրություններին համապատասխան հետախուզական բնույթի տեղեկատվության հայթայթումը, այդ թվում՝ տարածաշրջանի երկրների ուղղությամբ» — հայտնել են ՊԱԾ-ից:

Գերատեսչության տեղեկությամբ՝ «նշված գործունեությունը մեղադրյալն իրականացնում էր նյութական օգուտ ստանալու նպատակով»: Գործով քննությունն ընթանում է քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի առաջին մասով, ինչը նախատեսում է 8-ից 12 տարի ժամկետով ազատազրկում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular