Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ճապոնական գերբ
ՖՈՏՈԲոլորը գիտեն, որ հերալդիկան ասոցացվում է միջնադարյան Եվրոպայի մրցաշարերի մասնակցած ասպետների հետ։ Այնուամենայնիվ, Արևելքը ևս ուներ հերալդիկական համակարգ։ Օրինակ, Ճապոնիայում կար ընտանեկան զինանշան, որը կոչվում էր «կամոն» կամ «մոն»:
Իհարկե, եվրոպական և ճապոնական մշակույթներում, որոնք միմյանցից այդքան հեռու էին, զինանշանների նկատմամբ վերաբերմունքը և, ընդհանրապես, հերալդիկայի մասին պատկերացումները նույնպես շատ տարբեր էին։ Ճապոնական զինանշաններն այլ նպատակ ունեին։ Եվ դրանք օգտագործվել են տարբեր կերպ:
Առաջին զինանշանը հայտնվել է ճապոնացի կայսրուհի Սուիկոյի մոտ, ով ապրել է 6-7-րդ դարերում, նա հրամայել է իր դրոշները զարդարել որոշակի ձևով։ Այդ դրվագից հետո Ճապոնիայում մոտ երկու հարյուր տարի ոչինչ հայտնի չի եղել հերալդիկայի մասին։ Եվ հետո, Հեյանի ժամանակաշրջանում, 794 - 1185 թվականներին, ճապոնական ազնվականությունը կրկին մտածել է անձնական և ընտանեկան սիմվոլիզմի մասին: Ստեղծված զինանշանները ոչ մի ընդհանրություն չունեին առյուծներով ու սրերով զարդարված եվրոպական դաժան զինանշանների հետ։ Ճապոնացի ազնվականների զինանշանների վրա թիթեռներ էին թռչում, թռչուններ երգում և ծաղիկներ ծաղկում: Երբեմն պատկերվում էին սեփականատիրոջ մասնագիտական գործունեության հետ կապված առարկաներ։ Բացի այդ, զուսպ ճապոնացիները նաև հերալդիկայի մեջ էին զուսպ և նախընտրում էին մոնոխրոմ զինանշանները։ Ավանդաբար, մուգ ֆիգուրները կամ նշանները տեղադրվում էին ավելի բաց ֆոնի վրա, կամ հակառակը:
Ճիշտ այնպես, ինչպես Եվրոպայում, Ճապոնիայում զինանշանների զանգվածային օգտագործումը կապված էր պատերազմների հետ: Պատերազմող պետությունների դարաշրջանում՝ 1467-1568 թվականներին, Ճապոնիայում բոլորն էին կռվում բոլորի հետ: Եվ հեշտ չէր հասկանալ, թե մարտի դաշտում որտեղ են «ընկերները», իսկ որտեղ «օտարները»։ Այսպիսով, միակ տարբերակիչ նշանը դրոշների վրա նկարված «մոն»-երն էին:
Ճապոնացի ազնվականը կարող էր փոխել իր անունն ու ազգանունը, և միաժամանակ փոխել իր զինանշանը։ Այսինքն զինանշանը վերջնական ոսկրացած ձև չէր, այն կարող էր «հարմարվել» տիրոջը։ Ինչպես Եվրոպայում Ճապոնիայում ևս սկզբում զինանշանները ազնվականության արտոնությունն էին: Կայսերական ընտանիքի անդամներն առաջինն են ձեռք բերել «կամոն»-ներ։ Այդ իրավունքն այնուհետև տրվել է կայսեր հարազատներին և մերձավոր պալատականներին։
Միայն որոշ ժամանակ անց է մեծ ֆեոդալների մոտ հայտնվել գերբեր։ Սյոգունները զինանշան ստանալու իրավունք տրվել են նաև սամուրայներին։ Նրանք կարող էին ստեղծել իրենց «մոն»-ը կամ վերցնել իրենց տիրոջ զինանշանը: Ո՛չ գյուղացիները, ո՛չ արհեստավորներն ու առևտրականներն ի սկզբանե զինանշանի իրավունք չունեին։ Բացառություն է արվել միայն ճապոնական հայտնի Կաբուկի թատրոնի դերասանների ու նաև գեյշաների համար։ Այնուամենայնիվ, 19-րդ դարում զինանշանները հայտնվեցին նաև հարուստ վաճառականների շրջանում, այդ ժամանակ դասակարգային տարբերություններն ամբողջությամբ վերացան։ Այսպիսով, բոլոր ճապոնացիները, ովքեր ցանկանում էին դա, իրավունք ստացան ունենալ սեփական «մոն»:
Կ. Խաչիկյան