Անհրաժեշտ է, որ հրադադարը պահպանվի և հարգվի․ Պակիստանի վարչապետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրան-ԱՄՆ բանակցությունների միջնորդ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը գրել է․
«Պակիստանը խստորեն դատապարտում է երեկ երեկոյան Միացյալ Արաբական Էմիրություններում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումները։
Ես լիակատար համերաշխություն եմ հայտնում Նորին Մեծություն Մոհամեդ բին Զայեդին։ Պակիստանը այս դժվարին պահին ամուր կանգնած է մեր էմիրաթցի եղբայրների և քույրերի, ինչպես նաև Միացյալ Արաբական Էմիրությունների կառավարության կողքին։
Անհրաժեշտ է, որ հրադադարը պահպանվի և հարգվի՝ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հասնելու նպատակով անհրաժեշտ դիվանագիտական տարածք ստեղծելու համար»։