ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փայլուն բեմադրություն ընտրություններից առաջ, թե՞ վտանգավոր խաղ Հայաստանի հաշվին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախատեսված խորհրդարանական ընտրություններին քիչ ժամանակ է մնացել, և այս փուլում քաղաքական գործընթացները առավել լարված և հաշվարկված են դառնում։ Գործող իշխանությունը, փորձելով օգտագործել արտաքին գործոնները, դրանք ներկայացնում է որպես ներքին ձեռքբերումներ՝ ձևավորելով «պատմական պահի» տպավորություն։ Մայիսի սկզբին Երևանում անցկացված եվրոպական գագաթնաժողովը հենց այդ տրամաբանության մեջ է ընկալվում․ բարձր մակարդակի այցերի և արտաքին փայլի ֆոնին հանրության մի հատվածի մոտ ձևավորվում է զգացողություն, թե երկիրը գտնվում է դիվանագիտական բացառիկ հաջողությունների փուլում։

Միևնույն ժամանակ, փորձագիտական շրջանակներում հնչում են կտրուկ և զգուշացնող գնահատականներ։ Քաղաքագետ Արմեն Հովասափյանը գրում է․ «Փաշինյանի անհեռատես ու անհաշվարկ քայլերը՝ մեզ բոլորիս հերթական պատուհասությունն են բերելու, ցավոք սրա մասին շարքային հայրենակիցը չի գիտակցում, կամ ուղղակի չի ուզում դրա մասին բարձրաձայնել։ Եվրոչինովնիկների այս այցը, ինչքան էլ Փաշինյանը փորձի ներկայացնել «աննախադեպ» ու «պատմական», բացառապես մի խնդիր է լուծում․ ամեն գնով Նիկոլին պահել իշխանության, և հանձինս նրա Հայաստանում ստեղծել մաքուր հակառուսական կենտրոն։ Ասածս ապացուցելու համար պետք է ընդամենը նայել, թե րոպեներ առաջ ի՞նչ հակառուսկաան «բոցաշունչ» ելույթ ունեցավ Զելենսկին մարզահամերգայինում։ Սրան էլ կարող ենք հավելել Տիխանովսկայային Երևանում դասախոսություն կարդալու դրվագը և պատկերը դառնում է պարզ ու հասկանալի։ Այսինքն ևս մեկ անգամ համոզվում ենք, որ 2018-ին տեղի ուենցած «գունավոր հեղափոխության» արմատներն ուր են գնում, տեսնում, թե այսօր ՀՀ-ում պաշտոնյաներն ինչ խոսույթ են ունեցել, ինչով են զբաղվել մինչև 2018-ը, ինչ ակցիաներ են կազմակերպել ու իրականցնել, և այսօր ինչ «սաստավ» են կանչել (Սանդուն էլ ձեզ նվեր) և կհասկանանք, թե ուր է տանում Փաշինյանը Հայաստանը։ Ներկայումս տեղի ունեցող այս տեսարանները Փաշինյանին հունիսի 7-ին լրացուցիչ ընտրազանգված ապահովելու խնդիր լուծելուց բացի, Հայաստանի համար ոչ մի էական շոշափելի արդյունք իր մեջ չի պարունակում։ Ընդամենը որոշակի չկողմնորոշված մարդիկ տեսնելու են այս գեղեցիկ շոուն, որոշակի ոգևորվածություն են ապրելու և հունիսին իրենց ձայնը տալու են Քպ-ին՝ չհասկանալով, որ այդ կերպ ՀՀ ինքնության վրա վերջնականորեն դնում են տապանաքար։ Ըստ էության՝ իշխանությունը փորձում է արտաքին ակտիվությունը ներկայացնել որպես ներքին հաջողություն՝ ստեղծելով «պատմական պահի» տպավորություն։ Սա հիշեցնում է ուշ խորհրդային շրջանի մեխանիզմները, երբ արտաքին հանդիպումները և հայտարարությունները ներմուծվում էին որպես ներքին լեգիտիմության աղբյուր։

Հարկ է նշել, որ նման մոդելը աշխատում է միայն այն դեպքում, երբ արտաքին արդյունքները նյութական են՝ ներդրումներ, անվտանգային պայմանագրեր, շոշափելի տնտեսական օգուտներ, հակառակ դեպքում այն արագորեն բացահայտվում է որպես շոու՝ զրո քաղաքականություն։ Հայաստանը կանգնած է այն վտանգի առաջ, որ կարող է միաժամանակ թուլացնել իր ավանդական անվտանգային կապերը՝ առանց նորերի լիարժեք կառուցման, և ներգրավվել մեծ խաղացողների մրցակցության մեջ՝ առանց այդ մրցակցությունը կառավարելու համար բավարար ռեսուրսների։ Ողջ գործընթացը մեծապես ծառայում է ներքին լսարանների մոբիլիզացիային՝ քողարկելով այն փաստը, որ հստակ ձևակերպված և հաշվարկված ռազմավարություն այս պահին տեսանելի չէ։ Հ․գ․ Լսելով եվրոպացիների ելույթները, նրանց դատարկ պաթոսն ու պոպուլիզմը, հասկացա, որ Փաշինյանի էպոտաժային կերպարից ոչնչով չտարբերվող արարածներ են»։

Այս գնահատականները, անկախ դրանց սրությունից, բարձրացնում են առանցքային հարց․ արդյոք արտաքին ակտիվությունը վերածվում է իրական արդյունքի, թե մնում է ներքին օգտագործման համար նախատեսված քաղաքական ներկայացում։ Պատմական փորձը հուշում է, որ արտաքին հարթակներում հնչող հայտարարությունները արժեք ունեն միայն այն դեպքում, երբ դրանց հետևում կանգնած են կոնկրետ պայմանավորվածություններ և շոշափելի արդյունքներ։ Հակառակ դեպքում դրանք արագորեն վերածվում են տեղեկատվական աղմուկի, որը կարճ ժամանակ անց կորցնում է իր ազդեցությունը։

Այս համատեքստում առավել կարևոր է հասկանալ՝ նման միջոցառումների անցկացումը ընտրություններից անմիջապես առաջ պատահական համընկնում է, թե հստակ հաշվարկված քայլ։ Քաղաքական տրամաբանությունը ցույց է տալիս, որ նման իրադարձությունները կարող են ծառայել ներքին լսարանի վրա ազդելուն՝ ձևավորելով հաջողության և կայունության զգացողություն։ Սակայն երկարաժամկետ հեռանկարում վճռորոշը մնում է ոչ թե արտաքին փայլը, այլ այն, թե ինչ իրական արդյունք է ստանում պետությունը՝ անվտանգային, տնտեսական և ռազմավարական մակարդակներում։ Եթե այդ արդյունքները բացակայում են, ապա նույնիսկ ամենափայլուն բեմադրությունը չի կարող երկար ժամանակ քողարկել խորքային խնդիրները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular