«Թրամփի ճանապարհը» Հայաստանին ոչինչ չի տալիս, բայց ՆԱՏՕ-ի հետ դաշնակից Թուրքիային ուղղակիորեն բերում է Կենտրոնական Ասիա
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանը էական ոչինչ չի ստանում համաձայնվելով այսպես կոչված «Թրամփի ճանապարհի» ստեղծմանը, որը արևմտյան Ադրբեջանը կապում է Նախիջևանի էքսկլավի հետ: Իրականում դա ամերիկյան նախագիծ է, որը ստեղծվել է Թուրքիայի համար, որը ՆԱՏՕ-ին թույլ կտա ուղիղ մուտք գործել Կենտրոնական Ասիա: ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն է այդ մասին հայտարարել է RTVI հեռուստաալիքի եթերում, գրում է politnavigator.news–ը:
«Իր ներկայիս տեսքով այն Հայաստանին ոչինչ չի տալիս: Առավելագույնը, դա 43 կիլոմետրանոց հատվածից որոշակի տարանցիկ եկամուտը կլինի: Այսինքն դա մանրուք է. դա ընդհանրապես փող չէ, որը կարող է որևէ ազդեցություն ունենալ Հայաստանի բյուջեի կամ զարգացման վրա: Իմ առաջարկն այն է, որ կամ պարզապես ինքներս կառուցենք այդ ճանապարհը, կամ վերականգնենք այն առանց անվանման, կամ ընդլայնենք դրա շրջանակը: Մենք պետք է ապահովենք, որ եթե այդ ճանապարհը որևէ հատուկ կարգավիճակ ունենա, այն պետք է հասնի մինչև Հայաստանի սահմանը այստեղ՝ Երևանի մոտ: Թուրքիան ներկայումս կառուցում է Նախիջևան տանող ճանապարհ, երկաթուղի: Նրանք արդեն սկսել են շինարարությունը։ Եվ եթե այդ նախագծերը միավորվեն, Հայաստանը պարզապես հետ կմնա։ Հետևաբար, մեր հաջորդ քայլը հետևյալն է. կամ ընդլայնել շրջանակը, կամ ինքներս կատարենք այդ խնդիրը։ Եվ ես այդ ճանապարհը բնութագրում եմ հետևյալ կերպ. դա ամերիկյան նախագիծ է Թուրքիայի և Ադրբեջանի համար Հայաստանի տարածքում,սա պարզապես ակնհայտ է։ Կարծում եմ գաղափարն ինքնին նախաձեռնել է Ադրբեջանը, նախաձեռնել է Թուրքիան... Ադրբեջանը մուտք է ստանում Նախիջևան։ Իսկ Թուրքիան մուտք է ստանում Կենտրոնական Ասիա Նախիջևանի միջոցով», - հայտարարել է Քոչարյանը։
Զանգեզուրի միջանցքը, որը տարիներ շարունակ առաջ են մղել Ադրբեջանը և Թուրքիան, նախկինում նախատեսում էր Ռուսաստանի սահմանային վերահսկողություն, բայց Փաշինյանի, Ալիևի և Թրամփի առաջարկած նախագիծը բացառում է Ռուսաստանի մասնակցությունը այդս լոգիստիկ երթուղու ստեղծմանը։ Մասնագետները, սակայն, զգուշացնում են, որ հայ և ադրբեջանական վերնախավերը, որոնք հավատարմության երդում են տվել ամերիկացիներին, խաբում են իրենց բնակչությանը նրանց վստահեցնելով, որ Արցախյան (Լեռնային Ղարաբաղի) հակամարտության ավարտից հետո մշտական խաղաղություն կհաստատվի։ Ընդհակառակը, Իրանի սահմանի մոտ գտնվող Զանգեզուրի միջանցքի փոխանցումը ԱՄՆ մասնավոր ռազմական ընկերություններին կարող է շատ ավելի մեծ բախումներ առաջացնել։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am