ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գագաթնաժողովի ստվերում՝ նոր լարվածության շեմին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երևանում անցկացվող եվրոպական քաղաքական բարձր մակարդակի միջոցառումը վերածվել է ոչ միայն դիվանագիտական իրադարձության, այլև ներքաղաքական և աշխարհաքաղաքական լուրջ քննարկումների թեմայի։ Մինչ իշխանությունները փորձում են այն ներկայացնել որպես միջազգային ակտիվության և գործընկերային կապերի խորացման կարևոր փուլ, մի շարք փորձագետներ մատնանշում են հնարավոր ռիսկերը, որոնք կարող են ձևավորվել հատկապես տարածաշրջանային ուժերի բալանսի տեսանկյունից։

Վերջին օրերին առավել ակտիվորեն քննարկվում է այն հանգամանքը, որ Երևան են ժամանում մի շարք երկրների առաջնորդներ, որոնք բացահայտ հակամարտության մեջ են Ռուսաստանի հետ և աջակցում են Ուկրաինային։ Այդ համատեքստում առանձնահատուկ ուշադրության է արժանանում նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հնարավոր այցը, որը, ըստ դիտարկումների, կարող է փոխել գագաթնաժողովի ընդհանուր ընկալումը և դրան հաղորդել ավելի ընդգծված անվտանգային և աշխարհաքաղաքական երանգ։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, գրում է․

«Զելենսկին գալիս է Երևան․ Փաշինյանի PR-ը՝ վտանգի տակ

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Երևան է ժամանելու նաև Վլադիմիր Զելենսկին: Այս այցը նախապես դիտարկվում էր որպես միջոցառման գլխավոր ինտրիգներից մեկը։

Զելենսկիի ներկայությունը անխուսափելիորեն ուժեղացնում է գագաթնաժողովի անվտանգային օրակարգը և, առնվազն ընկալման մակարդակում, միջոցառմանը հաղորդում է հակառուսական երանգ։ Այս այցը տեղի է ունենում ներքաղաքական կարևոր փուլում՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, և բնականաբար ներգրավվում է ներքին քաղաքական դիսկուրսում։ Առնվազն տեսանելի է, որ Զելենսկիի այցը Երևան մեծացնելու է աշխարհաքաղաքական լարվածությունը հունիսի 7-ի ընտրությունների շուրջ: Սակայն խնդիրը միայն արտաքին ընկալումները չեն։ Նիկոլ Փաշինյանի համար այս գագաթնաժողովը նաև հստակ ներքաղաքական նպատակ ունի՝ ընտրություններից առաջ ցուցադրել միջազգային լեգիտիմություն և ակտիվ դիվանագիտական դերակատարություն։ Եվ հենց այստեղ է առաջանում հիմնական ռիսկը Փաշինյանի համար։

Զելենսկին այսօր համաշխարհային մեդիա դաշտի ամենատեսանելի առաջնորդներից է։ Նրա յուրաքանչյուր այց ինքնաբերաբար դառնում է տեղեկատվական գլխավոր թեմա։ Արդյունքում ստեղծվում է պարադոքսալ իրավիճակ․ միջոցառումը, որը պետք է ուժեղացնի հյուրընկալող կողմի դիրքերը, կարող է հակառակ ազդեցություն ունենալ՝ տեղափոխելով ուշադրության կենտրոնը դեպի հյուրին։ Այսպիսով, գագաթնաժողովը միաժամանակ դառնում է և՛ հնարավորություն, և՛ մարտահրավեր։ Մի կողմից, այն բարձրացնում է Երևանի դիվանագիտական կշիռը և ընդգծում միջազգային հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, մյուս կողմից՝ նվազեցնում է Փաշինյանի կողմից սպասվող տեղեկատվական «մենաշնորհը»՝ հատկապես այն դեպքում, երբ օրակարգում հայտնվում է ավելի գլոբալ ֆիգուր։

Զելենսկիի այցի ազդեցությունը կախված է ոչ այնքան նրա ներկայությունից, որքան այն բանից, թե ինչպես այն կկառավարվի քաղաքական և տեղեկատվական մակարդակներում։ Եթե իշխանությանը հաջողվի ձևավորել հստակ ուղերձներ և պահել նախաձեռնությունը, ապա այցը կարող է ծառայել իր նպատակներին։ Հակառակ դեպքում՝ այն կարող է վերածվել մի գործոնի, որը կստվերի հենց այն PR-ը, որի համար կազմակերպվում էր այս գագաթնաժողովը»։

Փորձագիտական շրջանակներում նաև հնչում են գնահատականներ, որ նման զարգացումները կարող են լրացուցիչ լարվածություն առաջացնել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում։ Տարբեր վերլուծաբաններ չեն բացառում, որ առաջիկա օրերին հնարավոր են կոշտ արձագանքներ Մոսկվայի կողմից, հատկապես եթե գագաթնաժողովի քաղաքական ուղերձները ընկալվեն որպես հակակշիռ ռուսական ազդեցությանը տարածաշրջանում։

Այս իրավիճակը Հայաստանի համար ստեղծում է բարդ հավասարակշռության խնդիր։ Մի կողմից՝ փորձ է արվում խորացնել կապերը եվրոպական և արևմտյան գործընկերների հետ, մյուս կողմից՝ պահպանել հարաբերությունները ավանդական ռազմավարական գործընկերների հետ։ Ցանկացած կտրուկ շեղում կարող է բերել ոչ միայն դիվանագիտական, այլև տնտեսական և անվտանգային հետևանքների։

Ակնհայտ է, որ առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել տարածաշրջանային զարգացումների համատեքստում։ Հայաստանի իշխանությունների քայլերը, ինչպես նաև արտաքին դերակատարների արձագանքները կձևավորեն այն միջավայրը, որի ազդեցությունը զգալի կլինի ոչ միայն քաղաքական դաշտում, այլև հասարակության առօրյա կյանքի վրա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular