ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խաբեբաների ընտանեկան զույգը կոտրել է Նյու Յորքի արվեստի շուկան. հարյուրավոր կեղծ գլուխգործոցներ վաճառվել են որպես բնօրինակներ

ՄՇԱԿՈՒՅԹ

Նյու Յորքի արվեստի շուկան հայտնվել է լայնածավալ խարդախության մեջ, որը, դատախազության վարկածով, իրականացրել են հայրն ու դուստրը՝ 50-ամյա Էրվին Բանկովսկին և 26-ամյա Կարոլինա Բանկովսկին։ Նրանց սխեման, որը հիմնված էր Էնդի Ուորհոլի, Բենքսիի և այլ հայտնի նկարիչների աշխատանքների մանրակրկիտ կեղծված օրինակների վրա, հետաքննության տվյալներով նրանց բերել է առնվազն 2 միլիոն դոլար եկամուտ, գրում է AP-ն։

Պատմությունը սկսեց զարգանալ մոտ մեկ տարի առաջ, երբ արվեստի դիլեր Ռոբերտ Ռոգալը իր մասնավոր պատկերասրահ ընդունեց մի երիտասարդ կնոջ, որը ներկայացել էր որպես Կարոլինա Բանկովսկի։ Նա բերել էր մի նկար, որը ստորագրված էր Էնդրյու Ուայեթի անունով՝ 20-րդ դարի ամենաճանաչված ամերիկացի նկարիչներից մեկի։ Աշխատանքը հիշեցնում էր վարպետի վաղ շրջանի ջրաներկային բնանկարները և բավական համոզիչ տեսք ուներ, որպեսզի հետաքրքրի վաճառողին։

Նկարը ընդունվել է հանձնաժողովի՝ 20-ից 30 հազար դոլար գնահատմամբ։ Ավելի ուշ Ռոգալը կխոստովանի․ այդ պահին նա չի նկատել կեղծիքի ակնհայտ նշաններ։  Այսօր նա վստահ է՝ դա կեղծ էր, այն առնվազն 200 աշխատանքներից մեկն էր, որոնք, ըստ դաշնային դատախազների վարկածի, հայրն ու դուստրը փորձել են վաճառել արվեստի շուկայում՝ դրանք ներկայացնելով որպես իսկական ստեղծագործություններ։

Երկուսն էլ մեղավոր են ճանաչել իրենց դաշնային դատարանում։ Նրանց մեղադրանք է առաջադրվել խարդախության և խաբեության դավադրության, ինչպես նաև բնիկ ժողովուրդների արվեստի նմուշների ապօրինի օգտագործում։ Մեղադրանքի վարկածով, խումբը կեղծ աշխատանքները վաճառել է աճուրդային տների և մասնավոր վաճառողների միջոցով՝ ներառյալ Նյու Յորքի ամենահայտնի հարթակներից մի քանիսը։

Աշխատանքները ստեղծվել են Լեհաստանում՝ անհայտ համախոհի կողմից, որը, ըստ հետաքննության, համարվում է պրոֆեսիոնալ կրկնօրինակող։ Այն «հեղինակների» թվում, որոնց անունները օգտագործվել են, են Բենքսին, Ուորհոլը և նկարիչ Ռիչարդ Մեյհյուն։ Ամենաեկամտաբեր գործարքը դարձել է Մեյհյուի կեղծ աշխատանքի վաճառքը, որը DuMouchelles աճուրդում վաճառվել է 160 հազար դոլարով։

Դատախազության տվյալներով, սխեման գործել է 2020 թվականից։ Կեղծ աշխատանքները պատրաստվել են հին թղթի, կեղծ կնիքների և հորինված պատկերասրահային դրոշմների օգտագործմամբ, ամեն ինչ արվում էր իրական ծագման պատրանք ստեղծելու համար։ Որոշ գործարքներ սկսել էին կասկածներ առաջացնել դեռևս ձերբակալություններից առաջ։ Այսպես, նկարիչ Ռեյմոնդս Ստեփրենսի ներկայացուցիչները հայտնաբերել են «Triple Boats» կեղծ աշխատանքը, որը դրվել էր վաճառքի և այդ մասին տեղեկացրել են աճուրդային տանը։ Սակայն նկարը, այնուամենայնիվ, վաճառվել է 60 հազար դոլարով։

Փորձագետները նշում են, որ նման սխեմաները արվեստի աշխարհում հազվադեպ չեն։ Նյու Յորք քաղաքի համալսարանի արվեստի քրիմինոլոգիայի պրոֆեսոր Էրին Թոմփսոնը հայտարարել է, որ «այս գործի միակ անսովոր կողմն այն է, որ նրանց բռնել են»։

Նրա խոսքով, արվեստի շուկան մնում է կեղծիքների համար ամենախոցելի ոլորտներից մեկը՝ չնայած էլիտարության և խիստ փորձաքննության իր համբավին։

Սխեմայի վերջնական խզումը տեղի է ունեցել այն պահին, երբ դիլեր Ռոգալը որոշել է «Ուայեթի» աշխատանքը չհանել վաճառքի։ Նկարի ստորագրությունն ու հետևի կողմի կնիքները նրան «չափազանց նոր» են թվացել։ Երբ նա փորձել է վերադարձնել աշխատանքը ուղարկողին, որևէ պատասխան չի ստացել։

Ավելի ուշ, արդեն հետաքննության անգարում, նա կրկին նայել է նկարին՝ ուժեղ լուսավորության տակ։ «Դու կարծում ես, որ ամեն ինչ ճիշտ ես անում, որ օգնում ես շուկային,- ասել է նա։

-Բայց մեզ կարելի է խաբել։ Բոլորիս»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular