ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … սրտի զարկաչափիչ

ՖՈՏՈ

Սրտի զարկերի մոնիտորը (HRM) անհատական մոնիտորինգի սարք է, որը թույլ է տալիս չափել, ցուցադրել և գրանցել սրտի զարկերը իրական ժամանակում հետագա ուսումնասիրության համար: Այն լայնորեն օգտագործվում է տարբեր տեսակի վարժությունների ժամանակ սրտի հաճախության տվյալներ հավաքելու համար:
Նշենք, որ սրտային հիվանդությունները և՛ տղամարդկանց, և՛ կանանց մահվան հիմնական պատճառն է, իսկ դրանց ամենատարածված տեսակը կորոնար հիվանդությունն է (CAD), որը կարող է հանգեցնել սրտի կաթվածի:

Երկու գյուտարարներ Նորման Հոլթերի (1914-1983) և Բրյուս Դել Մարի (1913-2014) աշխատանքի շնորհիվ է հայտնագործվել այնպիսի ախտորոշիչ գործիք, որը թույլ է տալիս վերահսկել սրտի աշխատանքը և արագ արձագանքել փոփոխություններին: 
Նորման Ջեֆրի Հալթերը, ծնունդով ԱՄՆ Մոնտանայից, կենսաֆիզիկոս էր, ում հետաքրքրությունները միայն ֆիզիկայով չէին սահմանափակվում: Նրա նպատակն էր մարդկանց բնականոն ակտիվ գործունեության ընթացքում իրականացնել էլեկտրաֆիզիոլոգիական երևույթների գրանցում և ռադիոհաղորդում:

Ռադիոէլեկտրոկարդիոգրաֆիայի (RECG) առաջին գրանցումը և փոխանցումը տեղի է ունեցել 1947 թվականին։ Հեծանիվ վարելիս է փորձ արվել, ընդ որում դա անելու համար Հոլթերը ստիպված էր  մեջքին կրել մոտավորապես 40 կգ կշռող սարքավորումներ։ Այդ ծանր սարքը թեև գործնական չէր, բայց մեծ առաջընթաց էր, քանի որ մինչ այդ մարդու սրտի աշխատանքը ստուգելու համար նա պետք է գտնվեր հանգստի վիճակում, այսինքն պարզապես պառկած լիներ: Ներդրումը արմատական էր և սկիզբ դրեց այն դարաշրջանին, երբ հնարավոր դարձավ ԷՍԳ օգտագործել դահուկորդների, սքայդայվերների, վազորդների և գործնականում ցանկացած այլ տեսակի ֆիզիկական ակտիվություն ունեցողների համար:
Հոլթերի հաջորդ քայլը սարքի ընդհանուր չափը կրճատելն էր մինչև ծխախոտի տուփի չափի: Տրանզիստորների հայտնվելով հնարավոր դարձավ այն տեղադրել վերարկուի գրպանում, իսկ ակտիվության պարամետրերը արձանագրել մագնիսական ժապավենի վրա:

Նման սարքերի մեծ պահանջարկ կար և Հոլթերը սկսեց գործընկեր փնտրել իր մոնիտորը զանգվածաբար արտադրելու համար և վերջապես 1962 թվականին նա հանդիպեց համապատասխան թեկնածուի՝ Բրյուս Դել Մարին: Բրյուս Դել Մարիի դերը հատկապես կարևոր է եղել, քանի որ նրա աշխատանքը խթանել է ախտորոշիչ սարքավորումների մի ամբողջ արդյունաբերության զարգացումը: Նրանց երկու տասնամյակների համագործակցությունը հանգեցրեց առևտրային առումով կենսունակ սրտի մոնիտորի հայտնվելուն, որը հայտնի է որպես Holter մոնիտոր, շարժական սարք 24-ժամյա ռեժիմով սրտի գործունեության շարունակական մոնիտորինգի համար: Մոնիտորը գրանցում էր էլեկտրական ազդանշանները սրտից, որոնք ուղարկվում էին կրծքավանդակին ամրացված մի շարք էլեկտրոդների միջոցով: Այնուհետև տվյալները վերլուծվում էին սրտի զարկերի և ռիթմերի տարբեր տեսակների համար:

1965 թվականին է  Հոլթերը ստացել էլեկտրոկարդիոգրաֆիկ սարքերի ԱՄՆ արտոնագիր և ավելի քան 40 տարի Հոլթերի մոնիտորինգի տեխնոլոգիայի ճանաչված առաջատարն էր: Անալոգային ազդանշանի վերածումը թվային ձևաչափի բեկումնային պահ էր 80-ականներին Hotler տեխնոլոգիայի զարգացման գործում: Տրանզիստորները փոխարինվեցին միկրոսխեմաներով, իսկ մագնիսական ժապավենները հիշողության այլ սարքերով։ 1977 թվականին է հայտնագործվել առաջին անլար մոնիտորը։ Նոր սարքի կոմպակտությունն ու ֆունկցիոնալությունը նպաստել են դրա լայն տարածմանը պրոֆեսիոնալ սպորտային և այլ միջավայրերում: Հետո 1990-ականներին անհատական համակարգիչների զարգացումը փոխեց ողջ Holter տեխնոլոգիան ապարատային բիզնես մոդելից դեպի համակարգչային ծրագրային ապահովման արդյունաբերություն:
 
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular