ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է ոգևորվել Թուրքիայում ԱՄՆ դեսպանը հայ-թուրքական հանդիպումից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախօրեին Կարսում կայացել էր Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խումբը։ Այս հանգամանքը ամենաշատը առաջացրել էր ամերիկյան կառույցների ոգևորությունը․ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ոգևորիչ մի հայտարարություն էր տարածել՝ չափազանց դրական գնահատելով խմբի հանդիպումը։ Ամենաուշագրավն, իհարկե, Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Թոմ Բարաքի հայտարարությունն էր։

Վերջինս ողջունել է Հայաստանի և Թուրքիայի վերջին քայլերը՝ ուղղված երկու երկրների տնտեսությունների և ժողովուրդների միջև կապերի վերականգնմանը։ «Ձևավորվում է Նոր Հարավային Կովկաս՝ փոխկապակցված և խաղաղ, որը համահունչ է նախագահ Թրամփի՝ տարածաշրջանում կայունության և բարեկեցության հանձնարարությանը»,– գրել է ԱՄՆ դեսպանը՝ կարևոր իրադարձություն համարելով հայ և թուրք պաշտոնյաների հանդիպումը Կարսում։ Նման հանդիպումներ վերջին շրջանում էլի են եղել, այլ տարբեր մակարդակներով, բայց, թերևս, առաջին անգամ է, որ ԱՄՆ-ը նման մակարդակով ողջունում է այսպիսի հանդիպումների կազմակերպումը։

Դա ընդամենը կարող է նշանակել, որ Միացյալ Նահանգներն ինքն է առաջնահերթ շահագրգռված հայ-թուրքական կարգավորման հեռանկարով։ Ինչը, բնականաբար, կապված է TRIPP նախագծի իրականացման հետ։

Ինչպես իրանական պատերազմի ֆոնին տարբեր փորձագետներ նշում են, որ այդ նախագծի ապագան մշուշոտ է, Միացյալ Նահանգներն ամեն ինչ անում են նախագիծն առաջ մղելու համար, և բնական է, որ հենց իրենք էլ ողջունում են նման հանդիպումները։ Չի բացառվում, որ այս հանդիպումն էլ կազմակերպվել և իրականացվել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։

Սոնա Գալստյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular