ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գնաճը շարունակում է արագանալ. «Լույս» հիմնադրամ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2026թ. հունվար-մարտ ամիսներին։

Այսպես.

2026թ. առաջին եռամսյակում տնտեսական ակտիվության աճը պահպանվել է համեմատաբար բարձր մակարդակում, սակայն ամսական դինամիկան ցույց է տալիս աճի տեմպի աստիճանական դանդաղում։ Մարտին ՏԱՑ-ի աճը կազմել է 6.6%՝ փետրվարի 7.2%-ի դիմաց, ինչի արդյունքում հունվար-մարտ ամիսների կուտակային աճը նվազել է մինչև 7.1%՝ հունվար-փետրվարի 7.4%-ի համեմատ։ Դանդաղումը հիմնականում պայմանավորված է առևտրի ցածր աճով և արդյունաբերության աճի տեմպի կտրուկ նվազմամբ։ Սա վկայում է, որ թեև տնտեսական ակտիվությունը շարունակում է աճել, դրա ընթացիկ դինամիկան ավելի զգուշավոր գնահատման կարիք ունի։

Արդյունաբերության և արտահանման աճը շարունակում է մնալ անկայուն և զգալիորեն պայմանավորված ժամանակավոր գործոններով։ Արդյունաբերության աճը փետրվարին կտրուկ արագանալուց հետո մարտին էականորեն դանդաղել է՝ 23.8%-ից նվազելով մինչև 7.0%, իսկ արտահանման դեպքում փետրվարին արձանագրված 40.5% աճին հաջորդել է մարտի 12.6% անկումը։ Այս դինամիկան հաստատում է նախորդ ամիսներին մեր կողմից նշված գնահատականը` արդյունաբերության և արտաքին առևտրի բարձր աճերը կայուն արտադրական կամ արտահանման ներուժի ընդլայնման արդյունք չեն, դրանք զգալի չափով պայմանավորված են ժամանակավոր, այդ թվում՝ առանձին ապրանքախմբերի վերաարտահանման գործոններով։

Գնաճը շարունակում է արագանալ։ 2026թ. մարտին 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%՝ փետրվարի 4.3%-ի դիմաց՝ շարունակելով արագացման միտումը և գտնվելով գնաճի թիրախային միջակայքի վերին սահմանից բարձր։ Սա նշանակում է, որ բարձր տնտեսական ակտիվության պայմաններում պահանջարկի կողմից գների ճնշումները շարունակում են պահպանվել, սակայն առկա են նաև առաջարկի կողմից ճնշումներ՝ պայմանավորված տարածաշրջանային լարվածությամբ և դրա հետևանքով առաջացող մատակարարման հնարավոր խնդիրներով։ Այս պայմաններում դրամավարկային քաղաքականության պայմանները դեռևս չեն խստացվել՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանվել է 6.5% մակարդակում։

Հարկաբյուջետային հատվածում եկամուտների աճի և պլանի գերակատարման ֆոնին հատկապես խնդրահարույց է կապիտալ ծախսերի շարունակվող թերակատարումը։ 2026թ. առաջին եռամսյակում պետական բյուջեի ընդհանուր եկամուտները պլանի համեմատ գերակատարվել են 36.8 մլրդ դրամով կամ 5.8%-ով, մինչդեռ ընդհանուր ծախսերը թերակատարվել են 234.3 մլրդ դրամով կամ 28.0%-ով։ Առավել մտահոգիչ է կապիտալ ծախսերի իրավիճակը։ Դրանք պլանի նկատմամբ թերակատարվել են 131.4 մլրդ դրամով կամ 75.5%-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 43.4%-ով։ Կապիտալ ծախսերի նման մակարդակի թերակատարումը խնդրահարույց է ոչ միայն կարճաժամկետ պահանջարկի, այլև երկարաժամկետ տնտեսական ներուժի բարձրացման տեսանկյունից։ Այն նաև ցույց է տալիս, որ կապիտալ ծրագրեր պլանավորելու, պատրաստելու և իրականացնելու՝ կառավարության ինստիտուցիոնալ կարողությունները բավարար չեն, ինչի հետևանքով կապիտալ ծախսերը շարունակում են չկատարել տնտեսական աճի որակը և ներուժը բարձրացնելու իրենց հնարավոր դերը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular