Վթար է․ ջուր չի լինի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ ապրիլի 29-ին ժամը 09:30-15:00-ն կդադարեցվի գ.Մրգաշեն 1, 3, 4, 6, 11, 12 փողոցների ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ ապրիլի 29-ին ժամը 10:00-ից մինչև ապրիլի 30-ը 10:00-ն կդադարեցվի ք.Դիլիջան Կամոյի, Մ.Գորկու, Մյասնիկյանի, Օրջոնիկիձեյի, Մխիթարյան Հակոբջանյան, Արցախի, Զ.Անդրանիկի, Կամարինի, Մանթաշյան փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: