ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Լեֆֆ գարեջուր

ՖՈՏՈ

Բելգիական Leffe գարեջուրը «աբբատական գարեջրի» ամենահայտնի ներկայացուցիչներից է, որն ավանդաբար առանձնանում է իր բարձր խտությամբ ու թնդությամբ։ Այսօր Leff գարեջրի արտադրության բոլոր իրավունքները պատկանում են InBew գարեջրային կոնցեռնին։

Ինքը՝ Leffe գարեջրի պատմությունը սկսվել է 12-րդ դարի կեսերից, երբ Բելգիայի հարավում գտնվող Նամուր շրջանում հիմնադրվել է Նոտր Դամ դե Լեֆֆի վանականների բնակավայրը։ Մոտ հարյուր տարի անց, տարեգրություններում հայտնվել են առաջին գրառումները առ այն, որ վանքի վանականները գարեջուր են պատրաստում, ինչը, ի դեպ, բավականին տարածված պրակտիկա էր այդ դարաշրջանի Արևմտյան Եվրոպայի վանական համալիրների համար: Օգտագործելով վանականների բազմաթիվ սերունդների գարեջրագործության փորձը, ինչպես նաև մոտակայքում աճող բաղադրիչները, ստեղծվեց գարեջուր, որն ուներ իր յուրահատուկ համն ու բույրը:

Հաջորդ դարերի ընթացքում վանքը մեկ անգամ չէ, որ ավերվել ու թալանվել է։ Լեֆֆի աբբայությունը առաջին անգամ ավերվել է 1460 թվականին սաստիկ ջրհեղեղից։ Աշխատասեր վանականները վերականգնել են իրենց վանքը, բայց միայն այն բանի համար, որ ջրհեղեղից վեց տարի անց այն ավերվի Բուրգունդիայի վերջին դքսի՝ Չարլզ Համարձակի զորքերի կողմից:

1735 թվականին վանքը ավերվել է հունգար հուսարների կողմից, որոնք բնակություն են հաստատել այնտեղ։ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ շրջանը, որտեղ գտնվում էր աբբայությունը, դարձել է ֆրանսիական տարածք։ Դրանից հետո վանքի բոլոր հողերն ու ունեցվածքը դարձել են Ֆրանսիայի Հանրապետության սեփականությունը։ Արդյունքում 1796 թվականին վանականները ստիպված են եղել լքել իրենց վանքը։ Որոշ ժամանակ հայտնի գարեջրի արտադրությունը շարունակվել էր վանքի պատերի ներսում, սակայն 1809 թվականին դա ամբողջովին էր դադարել և, ինչպես թվում էր, ընդմիշտ։

Սակայն 93 տարի անց վանականներին հաջողվել է վերականգնել վանքը, սակայն Leff գարեջրի արտադրությունը չի սկսվել։ Լեֆֆ աբբայության պատերի ներսում գարեջրի գործարանը հնարավոր է եղել վերականգնել միայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Գարեջրի առաջին խմբաքանակը թողարկվել է 1952 թվականին, և այն անմիջապես սկսել է ժողովրդականություն ձեռք բերել ոչ միայն Բելգիայում, այլ նաև ողջ Եվրոպայում:

Խմիչքի հետագա պատմությունն այլևս այնքան էլ հետաքրքիր չէ։ 1987 թվականին Leff գարեջրի արտադրման իրավունքները փոխանցվել են բելգիական Interbrew կոնցեռնին, որը մի քանի միավորումներից հետո դարձել է գարեջրի արտադրության ամենամեծ կոնցեռնը՝ InBev։ Այսօր Լեֆֆ գարեջուր կարելի է վայելել աշխարհի ավելի քան 50 երկրներում, իսկ ինքը՝ աբբայությունը ստանում է մեծ հոնորարներ Leffe անվան օգտագործման համար:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular